38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սփյուռքահայերի համար նոր հնարավորություն է ստեղծում կոմիտեն

Սփյուռքահայերի համար նոր հնարավորություն է ստեղծում կոմիտեն
01.10.2015 | 15:07

Աննախադեպ պիլոտային ծրագիրը մեկնարկեց 2015-ի սեպտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում։ Ծրագրի արդյունքում հնարավորություն կընձեռվի ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ տվյալ երկրների բնակիչներին` խնայելով իրենց ժամանակն ու նյութական միջոցները, առանց անձամբ Հայաստանում լինելու, տեղեկատվություն ստանալ և գործարքների վերաբերյալ ներկայացնել ու ստանալ համապատասխան փաստաթղթեր Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ:
Ըստ անշարժ գույքի կադաստրի լրատվական ծառայության՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Այցի հիմնական նպատակն էր տեղի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսարանում մեկնարկել պիլոտային ծրագիր, որը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի և գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի գլխավորությամբ գործարկվեց սեպտեմբերի 30-ին` հյուպատոսարանի շենքում:
Հիշեցնենք՝ 2015 թ. հունվարից կադաստրի պետական կոմիտեի կողմից նոտարներին հնարավորություն տրվեց կադաստրի համակարգից էլեկտրոնային կապի միջոցով ստանալ քաղաքացուն հետաքրքրող անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկատվություն, ստանալ ու դիմողին տրամադրել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը: Հետագայում, կադաստրի համակարգում կատարվող բարեփոխումների շրջանակներում, որոշվեց նման կարգավիճակ տրամադրել նաև արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպաններին և հյուպատոսներին` անշարժ գույքի հետ առնչվող հարցերում Սփյուռքի մեր հայրենակիցների հոգսը թեթևացնելու համար:
Այն, որ սա երկար սպասված ծրագիր է մեր Սփյուռքի հայրենակիցների համար, գաղտնիք չէ։ Եվ եթե նկատենք , որ խնդիրը գտնվում էր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի ուշադրության կենտրոնում, ապա կարելի է ենթադրել, որ սա այն եզակի դեպքերից է, որ Հայաստանում պետական պաշտոնյայի խոսքը իրականություն է դառնում։ Համենայն դեպս, կոմիտեի պատասխանատուները վստահեցրին, որ նախատեսված ծրագիրը հաջողությամբ գործարկելու դեպքում, փորձը կտարածվի նաև Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև այլ երկրների հայաշատ քաղաքներում: Այսպիսով՝ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծառայությունները հասանելի կլինեն աշխարհին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ