Արդեն լուծված են ռուսաստանցի զինծառայողների ֆինանսական ու սոցիալական հարցերը, ովքեր մասնակցելու են Մերձավոր Արևելքում ծրագրվող գործողությանը՝ հայտնել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը ՝ Դաշնության խորհրդի նիստի արդյունքների ամփոփիչ մամուլի ասուլիսում: «Այս գործողությունում ներգրավված ՌԴ ՌՕՈՒ զինծառայողների սոցիալական ու ֆինանսական ապահովման բոլոր հարցերը պահպանվելու են ու այս կապակցությամբ բոլոր որոշումներն արդեն կայացված են»,- նշել է Իվանովը: Ավելի վաղ Դաշնության խորհուրդը միաձայն հավանություն էր տվել արտերկրում ՌԴ Զինված ուժերը օգտագործելուն: Դաշնության խորհրդին այդ հարցով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Իվանովը հավելել է, որ խոսքը Սիրիային օդային աջակցություն ցուցաբերելու մասին է, ցամաքային գործողությունները բացառված են: