38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սեյրան Օհանյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումներ

Սեյրան Օհանյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումներ
29.09.2015 | 23:46

Սեպտեմբերի 28-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում:

Շրջայցի նպատակն էր տեղում դիտարկել զինվորական ծառայության կազմակերպման պայմանները, նոր կառուցվող ու նորոգվող շինությունների ընթացիկ աշխատանքները, ծանոթանալ սահմանագոտու տվյալ հատվածի օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև ստուգել նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։
Պաշտպանության նախարարի կողմից առանձնակի ուշադրության են արժանացել նոր կառուցվող շինությունները անհրաժեշտ գույքով համալրելու աշխատանքների ընթացքը:
Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է մարտական հենակետերում, դիտարկել մարտական հերթապահության իրականացման պայմաները: Բանակային զորամիավորման հրամանատարության և ՀՀ ՊՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են սահմանագոտու տվյալ հատվածի մարտական հենակետերի ինժեներական բարելավման և լրակահավորման միջոցառումները:
Մարտական հենակետերում նախարարը ճաշել է հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ՝ իր երախտագիտությունը հայտնելով անձնվիրաբար ու խիզախորեն ծառայելու համար:
Սահմանագոտու տվյալ հատված կատարած շրջայցի ավարտին էլ հրամանատարական կազմին առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են ցուցումներ և հանձնարարականեր՝ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ՝ մասնավորապես ԼՂ ՊԲ հետ համադրված և պլանավորված խնդիրների շրջանակում:

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ