Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Ադրբեջանում անցկացվում է հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություն

Ադրբեջանում անցկացվում է հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություն
06.09.2015 | 20:56

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-13-ն անցկացնում է հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություններ՝ ստուգելու բոլոր ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը:

Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիմք ընդունելով պաշտոնական տեղեկատվությունը:
Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկության՝ զորավարժությանը, որը ղեկավարելու է պաշտպանության նախարարը, կմասնակցի 65.000 զինծառայող, 700 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 500 միավոր հրթիռային և հրետանային միջոցներ, շուրջ 40 ռազմական ինքնաթիռ ու 50 ուղղաթիռ, 20 նավ և կատեր, հակաօդային պաշտպանության համակարգեր: Կօգտագործվեն նաև անօդաչու թռչող սարքեր:
Համաձայն զորավարժության սցենարի՝ զորքերը բերվելու են «լրիվ» մարտական պատրաստության աստիճանի, կատարվելու են պաշտպանության վարման, հակահարձակման, պայմանական թշնամուն շրջափակելու ու ոչնչացնելու առաջադրանքներ:
Բացի այս, ստուգվելու է նաև ռազմական միավորումների ու զորամասերի պատրաստվածության աստիճանը զորահավաք իրականացնելու գործում, որին մասնակցություն կունենա նաև ավելի քան 6.000 պահեստային:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ից 6-ը ՀՀ-ում անցկացվում է «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը կմտնի երկրորդ փուլ և կտևի մինչև սեպտեմբերի 15-ը, քանի որ զորավարժության շրջանակում ՀՀ նախագահը հայտարարել է ռազմական դրություն:

Դիտվել է՝ 1489

Մեկնաբանություններ