ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Twitter սոցցանցի իր միկրոբլոգում վերահրապարակել է ականանետի արկի՝ ԼՂ պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարը: «Սա 120- միլիմետրանոց ականանետի արկ է, որը, ենթադրաբար օգտագործվել է ղարաբաղյան հակամարտության ընթացքում։ Նման սրացումն անընդունելի է»,- գրել է դեսպան ՈՒոռլիքը։ ԼՂ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 3-ին հաղորդել էր, որ ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ է կիրառում և որպես ասվածի վկայություն հրապարակել էր մի շարք լուսանկարներ:
Մեկ այլ գրառմամբ էլ ՈՒոռլիքը դատապարտել է քաղաքացիական անձանց թիրախավորումը և վերահաստատել հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային լուծում գտնելու իր պատրաստակամությունը: