38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արմեն Մուրադյանն այցելել է հոսպիտալում բուժվող զինծառայողներին

Արմեն Մուրադյանն այցելել է հոսպիտալում բուժվող զինծառայողներին
26.07.2015 | 20:42

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց նաև Բերդ քաղաքի բժշկական կենտրոնի հարևանությամբ տեղակայված զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին: Արմեն Մուրադյանը զրուցեց զինծառայողների հետ, հետքրքրվեց նրանց առողջական վիճակով:

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ բժշկական օգնության և սպասարկման գործընթացին: Արմեն Մուրադյանին ներկայացվեցին վիրասրահի հնարավորությունները:

Դիտվել է՝ 2231

Մեկնաբանություններ