Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են խորհրդարանի շենքը: Ականատեսների խոսքերով՝ մի քանի պայթյունից հետո փոխհրաձգություն է սկսվել։ Գրոհայիններին հաջողվել է մտնել շենք: Զոհեր չկան: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորման ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը՝ հաղորդել է Guardian-ը: TOLO News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ մի քանի պատգամավոր թեթև բեկորային վնասվածքներ են ստացել: Պատգամավորներն ու լրագրողներն արդեն տարհանվել են, անվտանգ վայրում են: