Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, կարծես թե, բաժան-բաժան չի արվի։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության նիստում առաջարկեց, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին կից տարածքները, լողավազանները, հողատարածքները ամրագրվեն մարզահամերգային համալիրին», ինչն էլ հաստատեց գործադիրը։ Հիշեցնենք, որ համալիրն անցած տարի փոխանցվեց ՊՆ-ի ենթակայությանը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ