ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին՝ ժամը 13:00-14:00-ի սահմաններում, դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը: