Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինի հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության փոխնախարարը տեղեկացրել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ռուսական 102-րդ ռազմակայանում և բոլոր մեղավորները բացահայտվել են:
«Բանակի գեներալ Արկադի Բախինը հայտնել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը գտնվում է ՀՀ տարածքում»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Քրեական գործի շրջանակներում հետագա աշխատանքները կիրականացնեն Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան իրավապահ մարմինները, փոխանցում է հաղորդագրությունը։