Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

2014-ի դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 21 մլն-ից ավելի զանգ

2014-ի դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 21 մլն-ից ավելի զանգ
13.01.2015 | 13:39

Ամանորի նախաշեմին` 2014թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր), ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 3352129 կարճ հաղորդագրություն, իսկ 2015թ. հունվարի 1-ին` 3102070-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 21303637, իսկ 2015-ի հունվարի 1-ին ևս 21382323 զանգ: Այս մասին նշված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացրած 2014 թվականի դեկտեմբերի 31-ին և 2015-ի հունվարի 1-ին ցանցի սպասարկած կարճ հաղորդագրությունների և զանգերի վիճակագրությունում:
Ընդհանուր առմամբ 2014թ. դեկտեմբերի 31-ին և 2015թ. հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 6454199 կարճ հաղորդագրություն և 42685960 զանգ:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 6.32 տոկոսով, իսկ կարճ հաղորդագրությունների քանակը նվազել է 14.43 տոկոսով:

Դիտվել է՝ 1790

Մեկնաբանություններ