ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը պարգևատրել է խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմին տարհանած խմբին, յոթից միայն 2-ն էին ներկա արարողությանը, մյուս 5-ի պարգևը գեներալը ուղարկել է Արցախ: ԵԿՄ նախագահը պարգևատրել է նաև ջոկատի հրամանատարին և պաշտպանության բանակի հետախուզության պետին: Նրանց բոլորին պարգևատրել է «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական հուշամեդալով: