03.11.2020|
13:57
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ Պաշտպանության բանակի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը ներթափանցել են ադրբեջանական ուժերի թիկունք, ոչնչացրել հայկական ուժերի ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմը և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող վերադարձել: