Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:
ՆԱՏՕ-ն ավարտին է հասցնում նոր ռազմավարության մշակումը, որն ուղղված է բլոկի անդամների դեմ հիբրիդային պատերազմ սկսելու դեպքում որոշումներ կայացնելու գործընթացին, գրում է The Wall Street Journal-ը։
Հյուսիսային Կորեան փետրվարի 7-ին վաղ առավոտյան հեռահար հրթիռ է արձակել, որը միջուկային զենքին առնչվող մտահոգությունների տեղիք է տվել հարևան երկրներում և Վաշինգտոնում:
Ամբողջ աշխարհից 34 ահաբեկչական խմբավորումներ հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը՝ Reuters-ի փոխանցմամբ, նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցում:
ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան քննարկում են Սիրիայում ԻՊ-ի դեմ ցամաքային գործողություն սկսելու հնարավորությունը՝ ասել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Reuters-ը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայում Բահրեյնի դեսպան շեյխ Ֆավազ ալ-Խալիֆան ասել է, որ Բահրեյնը պատրաստ է գործել սաուդացիների հետ ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի շրջանակում։
Փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության այսօր տարածած տեղեկությունները, թե իբր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում փետրվարի 3-ին հայկական կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության հետևանքով սպանվել է ադրբեջանական ԶՈւ-ի մեկ զինծառայող: