ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պարտադիր կուտակայինի մասին օրենքը հակասահմանադրական ճանաչվեց

Պարտադիր կուտակայինի մասին օրենքը հակասահմանադրական ճանաչվեց
02.04.2014 | 12:54

Քիչ առաջ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց դատարանի որոշումը, որով ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի թիվ 7, 8, 37, 38, 45, 49 և 86 հոդվածները: ՍԴ-ն մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց ԱԺ-ին` համապատասխան օրենսդրական փոփոխություններ, ինչպես նաև` պարտադիր վճարումների վերահաշվարկներ անելու համար: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի պարտադիր բաղադրիչի առնչությամբ ԱԺ 36 պատգամավորներ դիմել էին ՍԴ` հիշատակված հոդվածները անվավեր ճանաչելու առաջարկով: ՍԴ-ն ժամանակավոր կասեցրել էր օրենքի կիրարկումը, սակայն մի շարք ձեռնարկություններ հարկադիր պահումներ էին կատարել 1974-ից հետո ծնված (ում վրա տարածվում էր օրենքը) իրենց աշխատակիցների նկատմամբ: Այժմ, ՍԴ-ի` այսօր ընդունած վերջնական վճռից հետո նրանք ստիպված կլինեն վերադարձնել պահված գումարները:

Դիտվել է՝ 1703

Մեկնաբանություններ