ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՍԴ-ն իր անելիքը էն գլխից գիտեր

ՍԴ-ն իր անելիքը էն գլխից գիտեր
17.02.2014 | 15:13

Այն, ինչ չի տեղավորվում միջազգային իրավաբանության մեջ, թույլատրելի է Հայաստանում, որովհետև նրա Սահմանադրական դատարանի «ասածը օ-րեն-քա»։ Չնայած ՍԴ-ն մինչև մարտի 28-ը դադարեցրել է «Պպարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի երկու կետերի կիրառումը, շատ հիմնարկներ, հունվարից սկսած, աշխատողների աշխատավարձից պահումներ են անում։ Որքա՞ն է նման մոտեցումը տեղավորվում իրավաբանության շրջանակներում, արդյոք նման իրավունք ունե՞ն։ «Այդ հարցին պատասխան չունեմ»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ՍԴ-ի մամուլի քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆԸ։ Խնդիրը փորձեցինք ճշտել իրավաբաններից։ «ՍԴ-ն չի սառեցրել ամբողջ օրենքը, այլ կասեցրել է օրենքի երկու հոդվածները։ Սա թույլ է տալիս աշխատողներին և հիմնարկի ղեկավարներին պահումներ չանելու դեպքում չտուգանվել։ Հարցն այս պահին, կարծում եմ, գտնվում է իրավական ոչ ճշգրտված փուլում»,- մեզ հետ հեռախոսազրույցում պարզաբանեց փաստաբանների միության անդամ ՆՈՐԻԿ ՆՈՐԻԿՅԱՆԸ։ Հարցը իսկապես շատ խճճված է և գուցե դա հատուկ է արված։ Չմոռանանք, որ խնդիրը սոցիալականից վերածվել է քաղաքականի։ Եվ եթե ՍԴ-ն ամբողջ օրենքը չի կասեցրել մինչև որոշում կայացնելը, նշանակում է` դժվար թե օրենքի կասեցված երկու հիմնական կետերը փոփոխության ենթարկվեն։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ