ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ով կներկայացնի մեր իրավունքները ՄԻԵԴ-ում

Ով կներկայացնի մեր իրավունքները ՄԻԵԴ-ում
21.01.2014 | 11:24

Վերջին շրջանում շրջանառվում են խոսակցություններ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ-ն ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը մտադիր է ժամկետից շուտ թողնել իր պաշտոնը: Հասկանալի է, որ այդ պաշտոնի հավակնորդների համար լինելու է դաժան մրցակցություն:

Եվրոպայի խորհրդում այժմ հասունանում է նոր ընթացակարգ, որի համաձայն՝ ոչ միայն պետությունը իրավունք կունենա ներկայացնել իր թեկնածուներին, այլև՝ քաղաքացիական հասարակությունը: Գործող ընթացակարգով՝ պետությունը ներկայացնում է երեք թեկնածու, որոնք հաստատվում են ԱԺ կողմից, ներկայացվում են Ստրասբուրգում, իսկ արդեն Ստրասբուրգում նրանց ընտրության հարցը ներառվում է ԵԽԽՎ նիստերից մեկի օրակարգում և ընտրում են թեկնածուներից մեկին:

Որպես քաղաքացիական հասարակության կողմից առաջադրվելիք թեկնածու՝ այս օրերին շրջանառվում է փաստաբան Վահե Գրիգորյանի անունը: Վահե Գրիգորյանից մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ այդ առթիվ, քանի որ նա այս օրերին բացակայում է Հայաստանից:

«Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը irates.am-ի հետ զրույցում ողջունելի համարեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

«Ես կարծում եմ, որ լավ թեկնածու է, կարող է Հայաստանի արդարադատությունը ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Վահե Գրիգորյանը տիրապետում է միջազգային իրավունքին և կարող է աշխատել ՄԻԵԴ-ում՝ որպես դատավոր»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը պաշտպանում էր Բուզանդի փողոցի և Հյուսիսային պողոտայի տուժած քաղաքացիների շահերը ՄԻԵԴ-ում: 2008թ. ՀՀ նախագահի ընտրություններից հետո նա ներկայացնում էր ՀՀ առաջին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը Սահմանադրական դատարանում:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ