ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դեռ չի դադարեցվել քրեական հետապնդումը

Դեռ չի դադարեցվել քրեական հետապնդումը
17.01.2014 | 16:32

2013թ. ապրիլի 2-ին, Պռոշյան համայնքի ղեկավար, ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո կալանավորվեց Արայիկ Պետրոսյանը: Արայիկ Պետրոսյանի մերձավորները պայքարում էին և փորձում ապացուցել, որ նա մեղավոր չէ, կապ չունի գյուղապետի սպանության հետ: Ամանորից առաջ, դեկտեմբերի վերջին օրերին, քննչական մարմինը փոխեց Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը՝ ընտրելով քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը:

Արայիկ Պետրոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Նորայր Նորիկյանից տեղեկացանք, որ առայժմ իր պաշտպանյալի նկատմամբ ոչ մի քննչական գործողություն չի իրականացվում, նրա նկատմամբ չի դադարեցվել քրեական հետապնդումը, և այդ մասին չկա վերջնական որոշում:

Նորայր Նորիկյանը վստահ է, որ վաղ թե ուշ կդադարեցվի իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը: Իսկ թե հետո ինչ քայլեր են պատրաստվում անել, Նորայր Նորիկյանը խոստացավ հայտնել վերջնական որոշումը ստանալուց հետո:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ