Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Նախագահը կարող է համաներում հայտարարել

Նախագահը կարող է համաներում հայտարարել
21.05.2013 | 17:29

Այս օրերին կալանավայրերում ակտիվորեն շրջանառվում է համաներման մասին լուրը: Կա տեսակետ, որ մայիսի 28-ին ընդառաջ հանրապետության նախագահը կարող է համաներում հայտարարել: Սակայն, մինչ նման որոշում կայացնելը, նախ պետք է համապատասխան նախագիծ լինի ԱԺ պետիրավական մշտական հանձնաժողովում, իսկ այս պահին, ինչպես հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, այդպիսի փաթեթ չկա:
Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է բացառել նման հնարավորությունը: Ինչպես մեր աղբյուրը նկատեց, հնարավոր է մեկ ժամում էլ նման որոշում կայացնել ու նախագիծն ուղարկել ԱԺ, խորհրդարանն էլ, արտահերթ նիստ հրավիրելով, վավերացնի այն: Ինչպես ասում են` միայն ցանկություն լինի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ