38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Երկրորդ էշելոն` ոտքի՛

Երկրորդ էշելոն`  ոտքի՛
16.11.2012 | 13:11

ԲՀԿ-ի գլուխը (կներեք արտահայտությանս համար) խառն է: Կոնսուլտացիաներ է անում կուսակցությունների հետ: Զրո արդյունքով: Ժամանակ են շահում, որն էլ Սերժ Սարգսյանի հերթական «նոու-հաուն» է: Կառավարելի քաոսի հայտնի դրույթի հանգույն:
Բայց և բազմահմուտ ՀՀԿ ղեկավարը ձեռները չի կանթել, սպասում, թե անվստահելի ԲՀԿ-ն, որ գիշերը քնելիս իր անունն է շշնջում, սակայն հոգին նրա իր բազում-բազմաթիվ «լիլիթներին» է կանչում` ՀԺԿ գրասենյակում, ՀՅԴ գրասենյակում, և նույնիսկ Զառայենց` «Ժառանգության» գրասենյակում, և ուրեմն պարոն Սերժ Ազատի Սարգսյանը բոլոր կարգի պահեստային տարբերակներն է գցել խաղի մեջ, որոնք էլ, մաքոքային տեսության հանգույն, լայն թափ են հավաքում:
Այսպիսով, ՀԱԿ-ում այն կունենա հետևյալ կոնֆիգուրացիան. եթե ՀԱԿ-ի առաջնորդ Տեր-Պետրոսյանը չառաջադրվի և պաշտպանի ԲՀԿ-ի թեկնածուին, ՀԱԿ-ը, որ արդեն փոշիանալու տեղ չունի, բոլոր դեպքերում, կենթարկվի «Ժառանգության» սարերի քամուն, կվերանա լուսնի տակից մեկընդմիշտ, և այնտեղ այլևս մարդ չի մնա, որ պաշտպանի ԲՀԿ-ի թեկնածուին:
Եվ սա չափազանցություն չէ: Բառիս ամենալայն իմաստով հենց այդպես է, որ կա: Ի՞նչ կմնա ՀԱԿ-ի փոշիացումից հետո: Երկու Լևոն: Իհարկե, տարբեր բոյի ու վաստակի: Տեր-Պետրոսյան: Եվ Զուրաբյան: Բանն այն է, որ ՀՀՇ-ում արդեն լայն թափ է ստանում «շարժումն» առ այն, որ եթե իրենց կուսակցությունը պաշտպանի ԲՀԿ-ի թեկնածուին, իրենք կպահանջեն ՀՀՇ-ի նոր ղեկավար մարմին: Ասել ենք` ի դեմս Բաբկեն Արարքցյանի, ում հետ Տեր-Պետրոսյանն առերևույթ լավ հարաբերություններ ունի, սակայն առներքույթ` ոչ:
Համանման գործընթաց է տեղի ունենում նաև ՀՅԴ-ում, որի ղեկավար, «դաշնակչութան գոյակչութան» հավերժ պահապան ընկեր Հրանտը, ճիշտ է, Սերժի «քիփն» է, ընկեր Վահանն էլ զբաղված է ՈՒրուգվային Ղարաբաղը ճանաչեցնելով, այնուհանդերձ, այստեղ ևս շատ են վախենում իրենց շարքերի քանդվելուց:
«Ժառանգության» մասին եկեք հոտնկայս լռենք: Էնտեղ հերիք չէր` «կատուն կերավ բեղերը», հերիք չէր բոլորին ձեռնեցին` բարևելով, անբեղ մնացած առաջնորդն էն անգամ էլ գնացել, էրեխեքի հետ կարուսել նստել-ֆռռում էր, էն օրն էլ պարզվեց` ինքնաթիռում, երբ այլք գաղտնի-փակ-տետատետ քաղաքական այփադով հանդիպումներ են կազմակերպում, նա թռել-հասել էր մեռնողին, արհեստական շնչառություն տվել, մահից փրկել, հետո էլ պառկել-հանգիստ քնել էր` ոչ արհեստական քնով: Րաֆֆի չէ, Ջեյմս Բոնդ է:
Իսկ «Ազատ դեմոկրատներին» «ծակեց» պարոն Ահարոնյանը: Թե՞ Ադիբեկյանը: Արդեն չենք հիշում: Բայց ոնց որ` Սուտիբեկյանը. Կոլյայիչն էր ասել:
Ադիբեկյանը գիտի ուրեմն, որ եթե ԲՀԿ-ն թեկնածու առաջադրի, ԱԴ-ն էլ Անուշ Սեդրակյանին կառաջադրի: Իսկ Սեդրակյանը խելացի է: Արժեքային-մենթալ պլաններին լավ է տիրապետում, կարենում է «ուդար պահել»: Կի՜ն է: ՈՒ ինչ ուզի` կասի, ինչքան ուզի` կասի: Ինչպես ուզի` կասի: Հակադարձումները չեն կարող «իդենտիչնի» լինել:
Բա՛:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ