ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը ներկայացվեց ԵՊՀ-ում

    Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը ներկայացվեց ԵՊՀ-ում

    19.04.2014| 13:19
    Ապրիլի 17-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված կազմով նիստը:
  • Ապրիլի 16-ին  ՀՀ ոստիկանությունը կդառնա 96 տարեկան

    Ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանությունը կդառնա 96 տարեկան

    15.04.2014| 11:43
    Հայաստանի ոստիկանությունն այս 96 տարում, հավատարիմ իր առաքելությանը, ծառայել և ծառայում է օրենքին ու ժողովրդին: Պատշաճ ձևով իրականացնում է իրավակարգի ամրապնդումը, հասարակական կարգի պահպանումը և հանցավորության դեմ պայքարի գործը: Աճել և աճում է ոստիկանությանը վստահողների թիվը, բարձրացել է ոստիկանության գործունեության հանրային վերահսկողությունը: Կատարվում է հանրային պահանջը, արդարացվում են քաղաքացիների ակնկալիքները բոլոր ուղղություններով, ապահովվում է քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումը:
  • «Պարտադիր բաղադրիչը ճանաչվել է  Սահմանադրությանը հիմնավորապես  հակասող և անվավեր»

    «Պարտադիր բաղադրիչը ճանաչվել է Սահմանադրությանը հիմնավորապես հակասող և անվավեր»

    15.04.2014| 11:22
    Թվում էր, թե ՍԴ-ի որոշումից հետո կրքերը պետք է հանդարտվեն, և պարտադիր կուտակային համակարգում փոփոխություններ մտցվեն ի շահ ժողովրդի։ Սակայն կրքերը շարունակում են բորբոքվել, ՍԴ-ի հայտնի որոշումը տարբեր կերպ են մեկնաբանում պետական այրերը, ինչը խառնաշփոթ է ստեղծել գործատուների շրջանում։ Ի վերջո, մարդիկ ուզում են հասկանալ՝ ո՞րն էր ՍԴ-ի որոշումը։ Պե՞տք է մինչև սեպտեմբերի 30-ը շարունակել վճարների կատարումը, թե՞ ոչ։
  • Գործող օրենքով  ԱԺ նախագահը կարող է պատգամավոր չլինել

    Գործող օրենքով ԱԺ նախագահը կարող է պատգամավոր չլինել

    15.04.2014| 11:04
    Վարչապետի ընտրության ինտրիգի հանգուցալուծումից հետո հաջորդը հանրապետության երկրորդ դեմքի` ԱԺ նախագահի հարցն է: Այս առումով ուշագրավ նրբություն կա Սահմանադրության մեջ: Մինչ այդ արձանագրենք, որ, ըստ ընթացակարգի, ԱԺ-ն կարող է առանց ղեկավարի աշխատել մեկ տարի և ավելի: Այսինքն, այս քառօրյայում հարցը կարող է ընդգրկվել օրակարգ, բայց քառօրյայից քառօրյա հետաձգվել:
  • «Սահմանադրության  բարեփոխումը դրսի  ճնշման արդյունք է»

    «Սահմանադրության բարեփոխումը դրսի ճնշման արդյունք է»

    11.04.2014| 00:49
    «Նախագահը բարեփոխումների փաթեթ է ներկայացնում և միանգամից հայտարարում, որ դրան համաձայն չէ: Սա կարող է նշանակել, որ նախագահն ինչ-որ ճնշման տակ է ստիպված եղել այդ բարեփոխումներին գնալու»,- անդրադառնալով ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի ելույթին, ասաց քաղտեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
  • Իրավական  գործընթաց` Քեսաբի դեպքերի առնչությամբ

    Իրավական գործընթաց` Քեսաբի դեպքերի առնչությամբ

    11.04.2014| 00:30
    Քեսաբի դեպքերին առաջիկայում գնահատականներ կտրվեն նաև իրավական դաշտում: Մեր տեղեկություններով՝ այսօր տարբեր ազգերի ներկայացուցիչներից կազմված խումբ է մեկնելու Լաթաքիա, ապա Քեսաբ՝ իրավիճակը լրջորեն ուսումնասիրելու, գաղթականների վերաբերյալ ստույգ տեղեկություններ հավաքելու նպատակով:
  • Քաղաքացին առավել անպաշտպան է բերման ենթարկվելիս

    Քաղաքացին առավել անպաշտպան է բերման ենթարկվելիս

    08.04.2014| 15:11
    Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսօր հրավիրել էր քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ոստիկան-քաղաքացի հարաբերություններում» թեմայով: Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց 2010թ. հունիսի 1-ից 2013թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների վիճակագրությունը:
  • «Գոհ եղիր, որ քեզ չեն սպանել»

    «Գոհ եղիր, որ քեզ չեն սպանել»

    08.04.2014| 11:40
    Հայաստանի իրավապահ համակարգի հանդեպ վստահությունը, չնայած ոլորտի պատասխանատուների հակառակ հավաստիացումներին, դեռևս ցածր մակարդակի վրա է: Եթե սրան էլ հավելենք որոշ ոստիկանների ապօրինի գործողությունները, պատկերն ավելի ամբողջական կդառնա:
  • Կիևը որոշել է ձերբակալել Վիկտոր Յանուկովիչին

    Կիևը որոշել է ձերբակալել Վիկտոր Յանուկովիչին

    03.04.2014| 21:20
    ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչին և ՈՒկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյին ձերբակալելու թույլտվություն է տվել՝ լրագրողներին տեղեկացրել է ՈՒկրաինայի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն։ Մարտի 28-ին, ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը Վիկտոր Յանուկովիչի դեմ քրեական գործ էր հարուցել՝ ՈՒկրաինայի յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նրա հայտարարության հիման վրա։ ՈՒկրաինայի պաշտոնանկ նախագահը գտնվում է ռուսական Դոնի Ռոստով քաղաքում:
  • Շահենից եկող վտանգն իր ներքին ազատության մեջ է

    Շահենից եկող վտանգն իր ներքին ազատության մեջ է

    03.04.2014| 16:35
    «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի նկատմամբ ճնշումները նորանոր երանգներ են ստանում: Նրա 15-ամյա որդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Շահեն Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն զենք-զինամթերքի գործադրմամբ: Նույն հոդվածով օրերս փոխարինվել է Շանթ Հարությունյանի նկատմամբ նախկինում առաջադրված մեղադրանքը: