21.06.2014|
13:42
Նյու Յորքը 40 մլն դոլար փոխհատուցում կվճարի հինգ անարդարացի դատապարտված քաղաքացիների, ովքեր երկար տարիներ անցկացրել են ազատազրկման մեջ: Հինգ երիտասարդներ 1989 -ին դատապարտվել են քաղաքային կենտրոնական այգում կատարված դաժան բռնաբարության համար: Ոստիկանությունը նրանց ձերբակալել է, երբ եղել են 14-16 տարեկան: