-
30.04.2013|
15:45
«Ի դեմս Տարոն Մարգարյանի, գործ ունենք հանցագործի, թալանչիի հետ»,-նախօրեին իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` վկայակոչելով գործող քաղաքապետի հայտարարագրերում ներառված ունեցվածքը և նրա եկամուտները:
-
30.04.2013|
15:40
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի հրավիրած «Ինչպես կարող են միջազգային և միջկրոնական համաձայնությունները Եվրասիական տարածաշրջանում դառնալ խաղաղության հաստատման և Հայաստանի ու Ղազախստանի դինամիկ զարգացման երաշխավորը» թեմայով սեմինարին մասնակցում էին և ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այմդոս Բոզժիգիտովը, ազգային փոքրամասնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
-
30.04.2013|
11:41
Արդեն 20 օր է, ինչ տեղեկություն չկա Իտալացի լրագրող Դոմենիկո Կիրիկոյի մասին, որ Լիբանանից Սիրիա էր ուղևորվում։ 62-ամյա լրագրողը Լիբանանից դուրս է եկել ապրիլի 6-ին։ Նրա հետ կապ չկա ապրիլի 9-ից։
-
30.04.2013|
10:59
Ապրիլի 30-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը «Հայրենիք» խորագրով համերգի շրջանակներում կներկայացնի հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Կանտատ հայրենիքի մասին», «Ասք հայ ժողովրդի մասին», «Հայրենիքիս հետ» ստեղծագործությունները։ Կմասնակցեն նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը։
-
29.04.2013|
18:18
«Տեղի է ունենում մշակութային ցեղասպանություն: Բոլոր համույթները վերանում են: Մնացել է տասը լավագույն պարային խումբ: Չի գործում որևէ մշակութային օջախ: Բռնազավթում է մշակույթի այս ճյուղը: Ո՞ւմ ձեռնտու չէ այս խմբերի գոյատևումը, հայկական ավանդական պարերը`դժվարանում եմ ասել: Մի՞թե սա ազգային անվտանգության հարց չէ, իսկ ո՞ւմ հարցն է. ո՞վ է կանգնած այդ պատվերի հետևում»,-այսպիսի հարցադրումներ արեց այսօր «Կարին» երգի-պարի ազգային համույթի ղեկավար Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆԸ` լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
-
29.04.2013|
17:29
Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է: Այդ կապակցությամբ «Հենարան»-ակումբում հյուրընկալվել էին «Կարին» պարի և երգի ազգայի համույթի ղեկավար Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆԸ և սպորտային, լատինոամերիկյան պարուսույց Արմեն ՄԿՐՏՉՅԱՆԸ:
-
29.04.2013|
12:54
Թալանել են բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի տունը։ Այդ մասին հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին։ Ոստիկանությունն այժմ փնտրում է երեք գողերին։ Հաղորդվում է, որ մի քանի մարդ ներխուժել է Վոլոչկովայի տուն, կապկպել սպասուհուն և առևանգել երկու չհրկիզվող պահարան։ Հարձակման ժամանակ պարուհին տանը չի եղել։
-
26.04.2013|
17:40
«Երևանի ավագանու ընտրություններն արհամարհված են հասարակության կողմից: Իշխանության առաջ դրված է երեք գերխնդիր. առաջինը՝ սկզբունքորեն նոր պետական մեքենայի և տնտեսական քաղաքականության ձևավորման անհրաժեշտությունն է, երկրորդը սկզբունքորեն նոր դիվանագիտական դոկտրինի մշակումն է՝ արդիկական մարտահրավերներին դիմակայելու համար, երրորդը նոր կուսակցական ռեֆորմի իրականացումն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
-
26.04.2013|
11:49
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն է տարածվել, որում ասվում է.
-
26.04.2013|
11:45
Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի անդամ Վալերի Բուայեն: