07.09.2024|
08:11
Ես միշտ մեղադրվում եմ վատ լուրեր հաղորդելու համար, բայց իրականում դաշտի բաց մոնիթորինգի հիման վրա կարող եմ ասել, որ անկախ տարբեր զարգացումներից՝ կլինի ընտրություն, COP29 և այլն, Ադրբեջանն ունի Հայաստանի հետ կապված հեռահար նպատակներ ու ընդհանրապես դա չի թաքցնում։ Նրանք շատ պարզ ու ուղիղ տեքստով են խոսում այդ մասին, երկիրդ այլ կերպ են անվանում, ֆինանսական ռեսուրսներ են ծախսում, դեռ մի բան էլ սկսել են հայտարարել, որ վտարանդի կառավարություն են ստեղծելու և այլն, խոսում է հենց հեռուն գնացող նպատակների մասին։