Աստծո կանչը
Օգոստոսի 17
Կգամ անպայման: Կգամ, քանի որ դուք Իմ կարիքն ունեք: Մի շտապեք, երկար ժամանակով մնացեք Ինձ մոտ: Իմ այս արևալույսի, Իմ այս փառավոր մաքուր օդի, Իմ ներկայության ու Իմ խոսքի մեջ: Սրանք են, որ ինչ-որ մի ժամի օրը տոնական կդարձնեն անպայման:
Արևալույսը զվարթությամբ է լցնում մարդու սիրտը: Այդ բնության պայծառ ժպիտն է:
Մաքուր օդում շատ ժամանակ անցկացրեք: Արևը և օդը, վստահությունը և հավատքը Իմ ամենազորեղ դեղերն են: Վստահությունը հոգու արյունն է, այդ նշանակում է պարուրել անձն աստվածային հոգով:
Հավատքն աստվածային հոգու հեղումն է մարդու հոգու մեջ: Միտքը, հոգին ու մարմինը վերակազդուրման մշտական կարիքն ունեն:
Թող բարով գա` ասեք Իմ առանձնահատուկ վերաբերմունքին, որ ունեմ ձեր երկուսի նկատմամբ:
Մոտեցեք Ինձ:
Հաճախ է բնությունը դառնում Իմ սպեղանին` հոգնած հոգիների ու սպառված մարմինների համար: