Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հուլիսի 6
Երբեք մի մտածեք.
«Ի վիճակի չենք, կամ այս բանը երբեք չենք կարող անել»:
Ասեք.
«Հարկավոր միջոցներն առայժմ չունենք, բայց ըստ անհրաժեշտի շուտով կունենանք»:
Եվ վստահ եղեք, որ պիտի ունենաք:
Վերում ասվածը կրկնեք շարունակ, և կամաց կամաց առատորեն ստանալու իրական զգացումը կունենաք ու շուտով միջոցների պակասություն այլևս չեք զգա:
Այդ զգացումը` Իմ միջոցները պահանջող աներկբա հավատն է: Հիշեցնում եմ.
«Ըստ հավատոց ձերոց եղիցի ձեզ»:
Բայց Իմ փնտրածը ոչ թե այն հավատքն է, որ արտահայտվում է աղոթքի կամ վերհայեցումի կարճատև պահերին, այլ այն հավատքը, որ հանդարտեցնում է անմիջապես` օրվա ընթացքում ծագած բոլոր տարակույսները, այն հավատքը, որ նախահարձակ լինելով` հաղթահարում ու լռեցնում է` սահմանափակ զգացումներ բերող չարահնար խռովքը: «Պահանջեք և պիտի տրվի ձեզ»: