Տեսախցիկները և արագաչափերի օբյեկտիվները «սկոչով» փակող, դրանք վերացնելու խոստում տվող Նիկոլ Փաշինյանը, իշխանության հասնելուց հետո, ավելացրել է տեսախցիկներն ու արագաչափերը։ Ավելին՝ «հեղափոխական» իշխանությունները նոր նախագիծ են բերել, համաձայն որի՝ տնտեսվարողները պետք է իրենց հաշվին տեսախցիկներ տեղադրեն և դրան հասանելիություն ապահովեն ուժային կառույցների համար։ Այլ կերպ ասած՝ մտնում են բոլորի մասնավոր տարածք ու փորձում վերահսկել։ Ուզում են հոտոտել ամեն մի տարածք, հետապնդել ամեն մեկին։ «Անասնաֆերմայի» կանոնները գործում են բոլոր «հեղափոխությունների» դեպքում։
Անդրանիկ Թևանյան