Նման կենդանական հրճվանք եղել է Ադրբեջանում՝ 1988-ի երկրաշարժից հետո՝ շնորհավորանքներ, հեռագրեր, երկաթուղով մեզ օգնություն բերող գնացքների կողոպուտ, վագոնների վրա հայհոյանքներ կամ հրճվանքախառն բարբաջանքներ և այլն:
Ադրբեջանում տոն էր…
Հունիսի 12-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցավ անօրինակ ահաբեկչություն. բարեբախտաբար, զոհեր չկան, բայց խոշտանգվածներ ու վիրավորներ՝ տասնյակներով:
Դիմատետրի օգտատերերի անհասկանալի ծագման մի զանգված՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հակառակորդներից, ցնծում է՝ երախները մինչև անսահմանություն բացած:
Այս, մեղմ ասած, անբարո երևույթի մասին նոր չէ, որ մտածում եմ, բայց առաջին անգամ եմ գրում: Պատմության ընթացքում մարդանման ի՛նչ կենդանի ասես անցել է մեր տարածքով՝ թողնելով իր պիղծ սերմը: Ցավոք, դրանք պտղակալվել են և երկոտանու կերպարանքով լույս աշխարհ եկել մեր հայրենիքում, խոսել մեր լեզվով, կերել մեր հացը՝ իրենց սվիններն ուղղելով մեր դեմ:
Չե՞ք հավատում, խնդրե՛մ, փողոցում քայլելիս նայեք մարդկանց դեմքերին. անմիջապես կտեսնեք արմենոիդ տեսակից տարբերվող բազմաթիվ կասկածելի կերպարանքներ:
ՈՒ հիմա սրանց երակներում արթնացել է գենետիկ արյունը (գուցե այն երբեք էլ քնած կամ թմրած չի էլ եղել), ցեղի կանչը, ցնծում են, ուրախանում, որ ղըրմըզիփափախների սմբակների տակ ընկած հայ մարդը տառապում է ցավերի մեջ:
Սրա՛նց նկատի ուներ Մեծն Նժդեհը, երբ ասում էր. «Բոլոր ազգերն էլ ունեն տականքներ, բայց հայի տականքն անտանելի է»:
***
Մեր ներսում այնքա՜ն աղտ է կուտակվել:
Չեմ չափազանցնում՝ չափն առասպելական է: Նայե՛ք ձեր շուրջը. յուրաքանչյու՛րդ կտեսնեք և ամեն քայլափոխի:
Եթե մեր երկրում ինչ-որ հրաշքով հրեշտակապետական համակարգ ձևավորվի, ներքին այս կեղտից մաքրվել-ձերբազատվել հնարավոր չի լինի:
Չե՛մ հավատում:
Փաստարկս՝ ամենօրյա հարաբերությունները այս կենսազանգվածի հետ…
Ազգից քիչ բան է մնացել…
Հասմիկ ԳՈՒԼԱԿՅԱՆ
Հ. Գ.
Երանի՜ ես սխալ լինեմ: