Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Տեղի ունեցածի մասին

Տեղի ունեցածի մասին
13.06.2024 | 22:44

Երկրի ղեկավարը այսօր մի շարք հայտարարություններով հանդես եկավ, որոնք ավելի շատ նման էին ինքնաարդարացման և ինքնախոստովանական ցուցմունքի։ Օրինակ, արդարացում է այն, որ սահմանադրության փոփոխության պահանջը դրված չէ Ալիևի կողմից, այն պնդումը, որ ԼՂ ժողովուրդը նախկին իշխանություններին պետք է եղել իրենց իշխանությունը պահելու համար, այն, որ նա ասում է` իբր ցանկություն չունի հանդիպել Սրբազանի հետ, սակայն բոլորիս համար ակնհայտ է, որ նա վախեցած է։

Հետո սկսեց Ազգային ժողովի ամբիոնից սադրել և դրանով իսկ լարել իրավիճակը քաշքշուկ սկսվեց այն բանից հետո, երբ նա ընդդիմությանը անվանեց վախկոտ դասալիքներ` հանդիսանալով երկրի գլխավոր վախկոտն ու գերագույն դասալիքը։

Եվ իհարկե իր ինքնախոստովանական գլխավոր հայտարարությունը, որ պիտի 2018 թվականին դեռ ասեր, որ ԼՂ-ն պետք է լինի ադրբեջանի կազմում։ Այս խոսքերին ավելացնելու ոչինչ չկա, սա ուղիղ ապացույց է իր մեղքի, որ այսքան տարի խուսափում էր ընդունել։ Այնուհետև հայտարարեց, որ ոստիկանությունը պետության ողնաշարն է, ու ոստիկաններին պետք է դատել ոչ թե իրենց արած, այլ իրենց չարած գործի համար։ Սակայն ես չգիտեմ այդ ոստիկաններն ինչպես են դուրս գալու և բարձր գլխով քայլելու։

Այդ ընթացքում դրսում ոստիկանները սադրում էին խաղաղ ակցիայի մասնակիցներին և երբ իրավիճակը լարվեց, դիմեցին վայրագ միջոցների, ժողովուրդի մեջ նետելով տասնյակ լուսաձայնային նռնակներ, բերման ենթարկելով թուրք ենիչերիներին հարիր ձևերով։ Սրանք չեն գիտակցում իշխանափոխությունից հետո իրենց տեղն ու դերը։ Այս ամենից հետո, երբ կար 100-ից ավելի վիրավոր, նռնակի պայթյունից մատները կտրված մարդ, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հարցին, թե ինչու՞ եք նռնակներ կիրառել, պատասխանեց` լավ ենք արել։

Իսկ ինչ էր սպասելի նիկոլի կամակատարներից, իրենց շեֆի պես արյան գետեր են ուզում տեսնել։

Ազգային ժողովի դահլիճից ճողոպրելուց հետո նիկոլը հրահանգ իջեցրեց իր ուսապարկերին տեղի ունեցածի մեջ մեղադրել Վեհափառ Հայրապետին:

Սա տեղավորվում է իրենց` «եկեղեցու հարցերը լուծելու» ծրագրի շրջանակներում և խիստ դատապարտելի է, քանի որ պետության հակադրությունը եկեղեցուն ոչ մի լավ տեղ չի տանի հայ ազգին և անհրաժեշտ է դադարեցնել այդ կեղծ հակադրությունը։

Իսկ պատասխանատվության վերաբերյալ ասեմ, որ ակնհայտ են դրա կրողները նիկոլ փաշինյան, վահե ղազարյան, արամ հովհաննիսյան, անդրանիկ քոչարյան, ով ի դեպ հավաքից առաջ ասել էր, որ եթե մոտենան ԱԺ-ին կկրակենք և հավաքի ընթացքում կարգադրություններ էր տալիս ոստիկանական պատնեշներից այն կողմ։

Տեղի ունեցածից հետո ակնհայտ է, որ այս իշխանությունը ոչինչ չի խնայելու իր աթոռը պահելու համար, նույնիսկ եթե դա լինի ՀՀ քաղաքացիների կյանքի կամ առողջության գնով։

Ակնհայտ է նաև, որ Սրբազան շարժումը նահանջի տեղ չունի ու պետք է գնալ մինչև վերջ, այլապես իշխանությունները կիրականացնեն «եկեղեցու հարցերը լուծելու» իրենց հրեշավոր պլանը։

Իսկ այս ամենի ելքը ես տեսնում եմ հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններով, որի միջոցով կկարողանանք խուսափել ծանր հետևանքներից։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3054

Մեկնաբանություններ