«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Ողբերգություն է, երբ հայրենիք ունենալու դեմ է դպրոցի տնօրեն աշխատող Անահիտ Խաչատրյանը

Ողբերգություն է, երբ հայրենիք ունենալու դեմ է դպրոցի տնօրեն աշխատող Անահիտ Խաչատրյանը
16.05.2024 | 14:40

Մինչև երեկ մտածում էի որ նիկոլական հատակը տեսել եմ ու արդեն վեր բարձրանալու ժամանակն է։

Այն էլ դեռ պարզվեց այդ հատակում տեսնելու բան կա։

Այդ հատակում, օրինակ, դպրոցի տնօրեն կա, որը իր դպրոցում ուսանող անչափահասներին կարող է դպրոցից հանել և ուղարկել մայթեզրում հայկական դրոշներով զբոսնող երիտասարդների «վրա», փաստացի երիտասարդների ներգրավմամբ կազմակերպելով ծեծկռտուք։

Զզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից։

Երեկ, հենց այդպես է վարվել Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցի տնօրեն Անահիտ Խաչատրյանը։

Ողբերգություն է, երբ հայրենիք ունենալու դեմ է դպրոցի տնօրեն աշխատող Անահիտ Խաչատրյանը։

Ոչ միայն դեմ է, այլև դեռահաս տղաների ապագան կործանելու, երիտասարդների ճակատագիրը խեղելու համար գնացել է ամենաստոր քայլերին։

Ստելով, փողոցում քայլող երիտասարդների ծեծը վայելելով և մինչև օրվա վերջ փորձել է վրեժ լուծել հայրենատեր երիտասարդներից։

Անահիտ Խաչատրյան, մենք հայրենիք ունենալու ենք։

Մեր երիտասարդները մենակ չեն մնալու։ Դուք հիշվելու եք և դրանից բխող բոլոր հետևանքներով։

Առայժմ, Ձեր ֆունկցիան Ձեզ բաժին հասած աթոռին նստելն է (կամ, ինչպես կասեր Ձեր նիկոլը՝ վեր ընգեք տեղներդ), առանց ավելորդ ջանասիրություն ցուցաբերելու։

Աննա ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ