Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Ով է եղել ԽՍՀՄ-ի պրեզիդենտը Վիկտոր Համբարձումյանի ժամանակ

Ով է եղել ԽՍՀՄ-ի պրեզիդենտը Վիկտոր Համբարձումյանի ժամանակ
12.08.2024 | 20:17

Մի անգամ Մոսկվայում խորհրդային պատգամավորների ժողովի ժամանակ ԽՍՀՄ նախագահ Գորբաչովը մի քանի անգամ անհարկի ընդհատում է Վիկտոր Համբարձումյանին և վերջինս հարցնում է.

-Ընկեր Գորբաչով, Դուք գիտե՞ք ով է եղել Անգլիայի թագավորը Նյուտոնի ժամանակ:

Զարմացած հարցից՝ Գորբաչովը պատասխանում է.

-Նյուտոնի՞ ժամանակ: Ո՛չ, չեմ հիշում:

-Այ այդպես էլ մի քանի հարյուր տարի հետո ոչ մեկը չի իմանա, թե ով է եղել ԽՍՀՄ-ի պրեզիդենտը Վիկտոր Համբարձումյանի ժամանակ:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5243

Մեկնաբանություններ