ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գիտեմ, որ շատերը դեռ պիտի խոսեն Քրիստոսի անունից, բայց Քրիստոսն իրենց չի ճանաչում, որովհետև իրենք իսկական Նեռ են

Գիտեմ, որ շատերը դեռ պիտի խոսեն Քրիստոսի անունից, բայց Քրիստոսն իրենց չի ճանաչում, որովհետև իրենք իսկական Նեռ են
01.04.2024 | 07:36

«Քրիստոսն եղել է երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը»,- մարտի 30-ին Արագածոտնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետը:

«Մենք ևս բազմիցս մեռել ենք, և բազմիցս վեր ենք հառնել:

Երանի նրանց,-շարունակում է նա, - ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկքնի արքայությունը»:

Կոռուպցիոն հսկայական մեխանիզմ ներդրած, տարիներ շարունակ ԱԱԾ վերահսկողության տակ ընդդիմադիրի գործունեություն ծավալած, 2018 թվականին կեղծ հեղափոխություն իրականացրած, միլիոնավոր մարդկանց խաբած, 2020 թվականին մի ողջ սերնդի ներկայացուցիչիներին ցեղասպանել տված, փողի համար ամենանենգ քայլերի պատրաստ, ՀՀ դատարանով զրպարտող ճանաչված, ոստիկանների ու դատարանների միջոցով՝ տարիներով ֆունդամենտալ իրավունքներիցս զրկած անձը զուգահեռներ է անցկացնում իր ու Հիսուս Քրիստոսի կյանքերի միջև:

Ինչպե՞ս է հողը հանդուրժում սրան ու սրա նմանին իշխանության բերած իր նախորդին, ինչպե՞ս:

Նիկոլ Փաշինյան ես գիտեմ, որ շատերը դեռ պիտի խոսեն Քրիստոսի անունից, կամ Նրա խոսքերով, բայց Քրիստոսն իրենց չի ճանաչում, որովհետև իրենք իսկական Նեռ են:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1556

Մեկնաբանություններ