ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Իշխանությունը պահելու միակ լծակը մնում են արտահերթ ընտրությունները

Իշխանությունը պահելու միակ լծակը մնում են արտահերթ ընտրությունները
13.01.2024 | 07:49

Երեկ Ալիևը բառացի թելադրեց Հայաստանում «սպասվող» ընտրությունների օրակարգը։ Եթե ձեզ թվում է, որ Նիկոլը դեմ է Ալիևի ասածներին, ապա դուք չարաչար սխալվում եք։ Միակ հակափաստարկը, որը նա ունակ է տալ Ալիևին, դա հայ ժողովուրդն է։ Թե բա՝ ես պրոբլեմ չունեմ, կստորագրեմ, բայց այդ դեպքում իշխանությունը չեմ կարողանա պահել, ու ստորագրածս առ ոչինչ կլինի։

Իշխանությունը պահելու միակ լծակը մնում են արտահերթ ընտրությունները։ Այս անգամ ընտրությունների իշխանական օրակարգը Հայաստանում թելադրելու է թշնամին։ Ավելին, արդեն թելադրել է` տալ, տալ մինչև վերջ, միայն պատերազմ չլինի։

Թե ինչ կորոշի մեր ժողովուրդն այս անգամ, չգիտեմ։ Բայց մեկ բանում համոզված եմ. եթե այս ընտրություններում կրկին հաղթի թշնամին, ապա դրանք կլինեն մեր նորագույն պատմության մեջ վերջին ընտրությունները:

Հ.Գ. Ընտրությունների միակ այլընտրանքը պայմանավորված զիջողական պատերազմն է։

Արա Վարդանյան

Դիտվել է՝ 2825

Մեկնաբանություններ