ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պետությունը իր քաղաքացուն չի թողնում գերության մեջ

Պետությունը իր քաղաքացուն չի թողնում գերության մեջ
23.10.2023 | 06:57

«Համաս»-ը մի քանի հարյուր հրեա էր գերեվարել: Նրանց մեջ կային ԱՄՆ-ի քաղաքացիներ: Երեկ ԱՄՆ-ը իր քաղաքացիներին ազատեց գերեվարությունից և տուն տարավ:

Այս տարրական բանաձևը, սակայն բարդագույն խնդիրը, ցանկացած պետության գոյության թիվ մեկ հենասյունն է: Այսինքն, պետությունը քաղաքացու մեջքին է, պետությունը իր քաղաքացուն չի թողնում գերության մեջ:

Հայաստանի հանրության մի զգալի մաս շարունակում է մտածել հետևյալ կերպ. «Նախկինները թալանեցին ու դրա պատճառով կորցրինք ամենը, նաև՝ անվտանգություն»: Այս մոլորության մեջ բաց է թողնված հետևյալը:

Նախ, այո՛, արդարության համար պետք է արձանագրել, որ նախորդ համակարգը վատն էր, շատ վատը, և դրա համար ծնվեցին նիկոլներ քուազիքաղաքական երևույթները:

Այս երևույթները այդ վատ պետական համակարգը շրջեցին մեր գլխին և մեզ զրկեցին մեր անվտանգությունից՝ հային դարձնելով անպաշտպան՝ գոյաբանական, առաջին հերթին դրսից սպառնացող վտանգների առաջ կանգնած մեն-մենակ:

Վերևում չակերտներում նշված բանաձևում, չգիտես ինչու, դուրս են թողնվում նիկոլները, որոնք ընտրել են պետություն չունենալու բանաձևը:

Այն է՝ օրենքի ուժով զորակոչ անել, տանել պատերազմ, հետո հայտարարել, որ անիմաստ մահացան այդ զինվորները և հետո հրաժարվել գերիներից՝ ասելով, որ համարում են, որ նրանք այլևս չկան:

Հրավիրում եմ ձեր ուշադրությունը՝ վերոգրյալը պետություն քանդելու բանաձևն է: Լավ հիշեք այս բանաձևը:

Զուգահեռ բանաձևի մաս է հետևյալը: Բանակին զուրկ պահել նորից ուժեղանալու և զարգանալու հնարավորությունից, անընդհատ ցուցանել դավաճանության իբր թե հազարավոր դեպքեր, շարունակաբար վարկաբեկել բանակը՝ նաև շարքից հանելով չենթարկվող սպաներին:

Սրան հաջորդում է մարդկանց ծուղակ գցելը, այն է՝ բանակը բանի պետք չի, ուրեմն պետք է ստեղծել այլ կառույցներ, օրինակ, ոմա-մոմաներ:

Այն պահից, երբ դուք միանում եք նման կառույցների կամ սկսում եք հավատալ դրանց, դուք մտովի ու անգիտակցորեն կամ նույնիսկ գիտակցորեն հրաժարվում եք սեփական պետությունից:

Պարզ պատճառով՝ պետության գոյության հիմք բանակից և վերևում նշված բանաձևից հրաժարումը (բանաձև, որով պետությունը պարտավոր է քաղաքացու թիկունքում լինել) նշանակում է սեփական պետությունից հրաժարում:

Իսկ սա նշանակում է ընդունել, որ մի օր քեզ թշնամին տանելու է, ու քո հետևից ոչ ոք չի գալու:

Ես բոլորիս համար այլ պետություն եմ պատկերացնում: Պետություն, որտեղ կա զորեղ բանակ, որն իր ցանկացած գերեվարված քաղաքացու հետևից գնալու է: Իսկ ներկա իշխանությունը սա չի անելու, նրանք արդեն 5 տարի է կառավարում են և անկախ իրենց մատնանշած թալաններից, նրանք արդեն կարող էին այսքան ժամանակում (5 տարի) անվտանգային համակարգը ոտքի հանել, բանակ զորացնել:

Իսկ ինչ են անում նրանք: Պատասխանը միակն է՝ ոչինչ: Պարզ պատճառով՝ չեն ուզում անել, որովհետև նրանց խնդիրը, իմ համոզմամբ, այս պետությունը քանդելն է և հային թշնամիների առաջ անպաշտպան թողնելը:

Մի հրաժարվեք պետությունից և դրա գոյության հիմք բանակից: Մի հավատացեք, թե դուք չեք կարող, մի հիասթափվեք, բոլոր այս տիպի վիճակները միայն ձեր դեմ են աշխատում: Եթե պետությունդ շեղվել է վերևում նշված կենսական բանաձևից, ապա միայն մեկ տարբերակ կա սա շտկելու՝ փոխել ներկա կառավարիչներին: Այլ տարբերակ չկա, այլ տարբերակները պետության դեմ են աշխատում:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2531

Մեկնաբանություններ