ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հարավային Կովկաս 2021՝ անտեր տունը

Հարավային Կովկաս 2021՝ անտեր տունը
27.01.2021 | 11:56

Պատկերացրեք տուն, որ երեք բնակարան ունի, որտեղ ապրում է երեք ընտանիք: Հնամենի, գեղեցիկ տունը գեղադիր վայրում է, գրավում է բազում զբոսաշրջիկների, առաջին հարկում առևտրի կրպակներ են, որտեղից կարելի է եկամուտ ստանալ ու բաժանել բնակիչներին: Բայց համատեղ բիզնեսով զբաղվելու, իրենց տան հիմքը ամրապնդելու, միասին պատերն ու տանիքը վերանորոգելու փոխարեն երեք ընտանիքները թշնամի են իրար՝ նրանք միմյանց առաջ փակում են իրենց դռները, քարեր են նետում մեկմեկու վրա ու փորձում են խլել իրարից սենյակները: Իսկ երբ գործը հասնում է ծեծկռտուքի, հարևան շրջանի բանդիտներին են կանչում ու խնդրում են մուտքում հերթապահել ու իրենց հարևաններից պաշտպանել: Եվ տունը, որ կարող էր բարգավաճել, խարխլվում ու փլվում է, վարձակալները փախչում են, իսկ երեք հարևան ընտանիքներն աղքատանում են ու տառապում են իրենց հիմար ու անիմաստ թշնամությունից: Մոտավորապես այսպես կարելի է նկարագրել այն, ինչ այսօր կատարվում է Հարավային Կովկասում: Դուք երևի արդեն կտահեցիք, որ երեք ընտանիքները ադրբեջանցիները, հայերն ու վրացիներն են, իսկ ընդհանուր տունը մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, որ այսօր առանց պաշտպանության է՝ պատերազմներով ու կոնֆլիկտներով թուլացած:


Բոլոր երեք երկրներն էլ 2021 մտան անվտանգության վերջնականապես կործանված համակարգով, երբ սահմանների ներսում տերուտիրական են օտարերկրյա զորքերը: Վրաստանի 20 տոկոսը օկուպացրել է Ռուսաստանը, Ադրբեջանի ու Հայաստանի ռազմավարական կարևոր շրջաններն անցել են ռուսների ու թուրքերի վերահսկողության տակ:


2020-ի վերջին մենք ականատես եղանք հեռավոր անցյալի պատկերների կրկնության՝ 100, 200, 300-ամյա վաղեմության, որոնց մասին կարդացել ենք գրքերում, երբ Հարավային Կովկասը օտարների պատերազմների ասպարեզ էր, իսկ ցանկացած կայսրություն կարող էր այստեղ գծել իր հայեցողությամբ ցանկացած սահման:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ու անկախության 30 տարիներին Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի բնակչությունն ու քաղաքական էլիտաները այդպես էլ չգիտակցեցին, որ Հարավային Կովկասը միասնական տարածաշրջան է ընդհանուր տնտեսական, քաղաքական ու սոցիալական շահերով և կայուն զարգացումը հնարավոր է միայն հարևանների միջև բազմակողմանի երկխոսության ու համագործակցության միջոցով: Բարեկամության, ինտեգրման ու միավորման գաղափարների փոխարեն յուրաքանչյուր երկիր ղեկավարվում է այսրոպեսական քաղաքական շահերով՝ փորձելով այդ շահերը վեր դնել մյուսների շահերից և չմտածելով, թե ինչ հետևանքներ կունենա ապագայի համար:


Մեր ժողովուրդները օգտագործում են իրենց դրսից պարտադրված կարծրատիպեր, վախեր ու ատելություն միմյանց նկատմամբ: Օրինակ, այսօր Ադրբեջանն ու Հայաստանն ատում են իրար ու անհնար են համարում համատեղ կեցությունը մեկ տարածքում: Բայց երբ երկու երկրներն էլ 8 ժամում կարող ես մեքենաայով անցնել, այդ մտածողությունը ինքնասպանության ճանապարհ է: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ծնված երիտասարդ ադրբեջանցիների ու հայերի սերունդները նույնիսկ հնարավորություն չեն ունեցել միմյանց հանդիպել ու ուղիղ խոսել, միմյանց մեջ սովորական մարդկանց, ոչ թե թշնամիների տեսնել, որոնց ամեն օր տեսնում են հեռուստացույցով ու թերթերում: Իսկ դա կարող էր լինել հաշտության առաջին ռեալ քայլը: Ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում քաղաքական էլիտաները դրանում շահագրգռված չեն: Իսկ Վրաստանը, որ կարող էր արբիտր ու միջնորդ լինել, վաղուց կորցրել է քաղաքական ցանկացած նախաձեռնողականություն և նախընտրում է բոլոր հարցերում լռել: Արդյունքում մեր տարածքներւմ տեղակայվում են կամ ռուսները, կամ թուրքերը, կամ իրանցիները, ով պատահի, բայց ոչ մենք:


Մենք ինքնակամ հրաժեշտ ենք տալիս մեր ինքնիշխանությանը, որ ձեռք ենք բերել վիթխարի աշխատանքով ու հանձնվում ենք մեծ տերություններին, որովհետև 30 տարում այդպես էլ չսովորեցինք առանց միջնորդների միմյանց հետ շփվել, մնացել ենք սովետական անցյալի «նայիվ հիմարիկներ»: Իհարկե, Հարավային Կովկասի երկրներում կան երիտասարդ քաղաքական գործիչներ, որ գլոբալ են մտածում, գիտակցում են նոր իրականությունը ու պատրաստ են փոխզիջումներ գտնել տարածաշրջանի հարևանների հետ: Բայց այդ երիտասարդների ձայնը շատ թույլ է և բոլոր կողմերից խլանում է բաժանման, թշնամության ու անհատականության քարզչությամբ:


Այսօր Հարավային Կովկասի երեք երկրներից յուրաքանչյուրը փորձում է կանխատեսել՝ ինչպիսին կլինի 2021-ը, աշխարհի տարբեր կողմեր նայել: Ադրբեջանցիները սպասում են Թուրքիայի հետ ինտեգրման խորացում, հայերը Ռուսաստանի աջակցության ու օգնության հույս ունեն, վրացիները սպասում են ուշադրություն ԱՄՆ նոր նախագահից: Բայց ինչպիսին էլ լինեն այս սպասումները, ընդամենը պտույտ են շրջանի մեջ, որովհետև ոչ ոք չի կարող կարգուկանոն հաստատել տանը, բացի նրա բնակիչներից:
Դավիդ Խմալաձե, Грузия online


Հ.Գ. Ու ի՞նչն է վրացիներին ստիպել մտածել, որ պետք է դուրս գալ սովետական անցյալի «նայիվ հիմարիկների» կարգավիճակից: Իհարկե, այս ամենի մեջ կա ճշմարտություն, բայց ճշմարտությունն ու իրականությունը իրար չեն հանդիպում ոչ միայն Հարավային Կովկասում: Փոխարենը Հարավային Կովկասում 100, 200, 300 տարին մեկ կրկնվում է պատմությունը, ու ոչ ոք ոչինչ չի ուզում հասկանալ: Ու՝ փոխել: Որովհետև բոլոր 3 պետություններն էլ՝ իրենց հարևանների հետ ունեն աններելի անցյալ և քաղաքակրթական տարբեր արժեքներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ