ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սան Ֆերնանդո հովտում հայ ցուցարարները կանգնեցրել են երթևեկությունը

Սան Ֆերնանդո հովտում հայ ցուցարարները կանգնեցրել են երթևեկությունը
14.10.2020 | 14:57

ԱՄՆ Սան Ֆերնանդո հովտում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել, որը կոչված էր ուշադրություն հրավիրել Արցախում Ադրբեջանի հրահրած պատերազմին։ Ցույցի մասնակիցներնի նշան բողոքի՝ տարբեր հատվածներում կանգնեցրել են երթևեկությունը, գրում է տեղական nbclosangeles.com-ը։ Հայկական դրոշներով ավտոմեքենաները կանգնեցրել են Բըրբենքի Վենտուրա մայրուղու և Տոլուկա լճի հարակից ճանապարհի երթևեկությունը։ Բուենա Վիստա փողոցում երթևեկությունը, որը նույնպես կանգնեցրել են հայ ցուցարարները, վերսկսվել է տեղական ժամանակով երեկոյան ժամը 8:50-ին, սակայն դրանից հետո ավտոմայրուղում մեքենաները կրկին արգելափակել են Տոլուկա լճի շրջանում Կաուենգա բուլվարի երթևեկությունը։


Հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են արել խաղաղություն հաստատել Արցախում և համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային։

Դիտվել է՝ 3165

Մեկնաբանություններ