ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Եվ խոսեց Պուտինը

Եվ խոսեց Պուտինը
08.10.2020 | 09:12

«Մենք հույս ունենք, որ ամենամոտ ժամանակներում այս հակամարտությունը կդադարեցվի», - անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողություններին՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հակամարտության սպառմանը ըստ ամենայնի դեռ շատ կա, բայց ամեն դեպքում ես կցանկանայի մեկ անգամ ևս կոչ անել դադարեցնել կրակը»՝ ասել է նա՝ նշելով, որ Ռուսաստանում ապրում են երկու միլիոնի չափ ադրբեջանցիներ ու հայեր:

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ ՌԴ նախագահը նշել է. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և այդ պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի։ Ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում չեն ընթանում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ շրջանակներում իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, մենք մշտապես դրանք կատարել ենք, կատարում ենք և շարունակելու ենք կատարել»: Անդրադառնալով Հայաստանի վարչապետի հետ հարաբերություններին՝ Ռուսաստանի նախագահը նշել է. «Ես Նիկոլ Փաշինյանի հետ մշտական կենդանի աշխատանքային շփման մեջ եմ, և Հայաստանի ղեկավարության մոտ որևէ հարց չի ծագում՝ կապված Ռուսաստանի կողմից դաշնակցային պարտավորությունների կատարման որակի հետ»։


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում հնարավորինս շուտ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:
«Բայց, ամեն դեպքում, մենք հորդորում ենք, և ես ցանկանում եմ դա նորից ասել, մենք կոչ ենք անում կրակը դադարեցնել, և դա պետք է արվի հնարավորինս շուտ», - ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքին հարցազրույցում: Հոկտեմբերի 6-ին Պուտինն առաջին անգամ խոսեց պատերազմի մասին, որին երեկ հաջորդեց Իլհամ Ալիևի զանգը նրան: Պաշտոնական պատճառը ՌԴ նախագահի ծննդյան օրն էր, բայց այդ նույն պատճառով Էրդողանը, օրինակ, իր ռուս ՙեղբորը՚ չշնորհավորեց:


Երեկ Կրեմլը չհաստատեց տեղեկությունները, որ Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հակամարտությունը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի սահմաններից:
«Ոչ, այդ տեղեկատվությունը չի հաստատվում», - ասել է Պեսկովը: Նա մտահոգություն հայտնեց սիրիացի վարձկանների Ադրբեջանում գտնվելուց. «Այս օրերին թեժ հակամարտության գոտում գրոհայինների առկայությունը մեծ վտանգ է և խոր մտահոգության առիթ է Ռուսաստանի համար, ինչի մասին մենք արդեն խոսել ենք», - ասել է Պեսկովը: Նույն Պեսկովը երեկ նաև ճշտեց, որ ՀԱՊԿ-ի պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա, ի տարբերություն Հայաստանի: «Եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է ինչ-որ ագրեսիայի, դրսից հարձակման, այս դեպքում պայմանագրի անդամ երկրները պարտավոր են պաշտպանել այդ պետությանը», - լրագրողների հարցին, թե ի՞նչ պարտավորությունների մասին է խոսել Պուտինը, բացատրել է Պեսկովը:


Բայց երեկվա ամենակարևոր տեղեկությունը ՀԱՊԿ-ից դա չէր, այլ այն, որ
ՀԱՊԿ երկրներն աշխատում են ժամանակակից զենքի, ռազմական տեխնիկայի և այլ ռազմական արտադրանքի համատեղ մշակման և արտադրության վրա՝ ինչպես ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Ռազմատնտեսական համագործակցության ոլորտում հիմնական հեռանկարային խնդիրն է ՀԱՊԿ անդամ երկրների ռազմարդյունաբերական համալիրների գործնական բազմակողմ փոխգործակցության զարգացումը ժամանակակից զենքի, ռազմական տեխնիկայի և այլ ռազմական արտադրանքի համատեղ զարգացման և արտադրության համար, դրանց նորոգման և պահպանման համար սպասարկման ցանցի ստեղծումը», - ասել է Զասը ռազմավարական զարգացման ուղենիշների թեմայով ՀԱՊԿ կլոր սեղանի ժամանակ: Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը «այս ռազմավարական ուղու» ճանապարհի սկզբում է: ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Թերևս Ռուսաստանում, գուցե նաև Բելառուսում հասկացել են, որ իրենք իրենց պիտի հզորացնեն, ոչ թե ատոմակայան կառուցեն Թուրքիայում, խոստանան կառուցել Ադրբեջանում, զենքեր վաճառեն. որ իրավիճակ փոխվելու դեպքում գնորդը ուղղում է վաճառողի դեմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հիմա մեզ համար ամենակարևորը բանակցային գործընթացի օրակարգ մշակելն է: Երեկ փառավոր էջեր գրեցին հայ զինվորները 2020-ի պատերազմի ու ընդհանրապես Արցախի համար պատերազմների պատմության մեջ՝ հօդս ցնդեցնելով թուրք-ադրբեջանական վառելիքի, զենքի պաշարներն ու զորանոցը, հետբերելով ժամանակավորապես հանձնած դիրքերը: Պատերազմը ռազմի դաշտում ավարտվելու է, բայց Արցախի համար դիվանագիտական պատերազմը շարունակվում է՝ հայ զինվորն ասաց իր խոսքը՝ մնաց քաղաքական գործիչները շարունակեն հաղթանակը:

Դիտվել է՝ 7359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ