Այլասերման վիրուսը դանդաղորեն, բայց հաստատուն կերպով տարածվում է
05.05.2020 | 00:06
Հայաստանում պատրաստվում են հերթական քայլը կատարելու մեր մանուկների ու դեռահասների հոգեբանությունը խեղելու, միտքը պղտորելու, նրանց իրենց տարիքին բնորոշ անմեղությունից զրկելու, առնվազն իրենց հասակակիցների և իրենց տարիքին մոտ գտնվող անձանց շրջանում սեռականի առնչությամբ ամոթի զգացումը ջնջելու, երեխաների շրջանում սեռական օրգանների և հարաբերությունների նկատմամբ վաղաժամ, իրենց տարիքին ոչ համապատասխան հետաքրքրություններ ու տարաբնույթ գայթակղություններ առաջացնելու, խոշոր հաշվով և հեռանկարում` մեր հասարակությունն այլասերելու ուղղությամբ: Նպատակը հենց դա՞ է, թե՞ ոչ, այլ հարց է, բայց անժխտելի է, որ հետևանքն անխուսափելիորեն լինելու է այն, ինչի մասին վերը նշեցինք:
Այս անգամ, սակայն, նախատեսվող այդ քայլը ԶԼՄ-ներում մեծ քննադատության և հասարակական պարսավանքի արժանացած, վերջին հաշվով, մեծ տարածում չստացած, աշակերտներին չհասած կամ նրանց սոսկ չնչին մասին հասած «Իմ մարմինն իմ անձնականն է» գրքույկի նման մեկ այլ խայտառակ գրքույկի հրատարակում չէ, որը կարելի է անհամեմատ անվտանգ մի բան համարել Լանզարոտի կոնվենցիայի վավերացման համեմատ:
Փաշինյանական իշխանությունը սկսել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (հակիրճ` Լանզարոտի կոնվենցիա) Ազգային ժողովում վավերացնելու գործընթաց, որը պարտադիր բնույթ չունեցող ինչ-որ գրքույկ չէ, իրավական փաստաթուղթ է: Արտաքուստ անմեղ և բարի նպատակների մասին հուշող անվանմամբ Լանզարոտի կոնվենցիայի վավերացումից, ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը, կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, ուղղակի պարտավորված է լինելու ձեռնարկել ու ձեռնարկելու է «օրենսդրական և այլ միջոցառումներ` ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի մասին, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված հիշյալ պարտավորվածության կատարումը նշանակում է մեր նաև տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաև 8-րդ դասարան դեռ չհասած ու «Կենսաբանություն. մարդ» առարկան դեռ չանցած դեռահասներին դպրոցներում, թերևս նաև հեռուստատեսությամբ և այլ կերպ տեղեկացնել, թե ինչ բան են սեռական օրգանները, ինչ բան են սեռական հարաբերությունները, սեռական բռնությունը և սեռական շահագործումը, ինչ է կատարվում դրանցից հետո, ինչ հետևանքներ են առաջանում, ինչու են անթույլատրելի սեռական շահագործումը և սեռական բռնությունը:
Ինչպես արդեն նշել ենք այս թեմայով մեր նախորդ` «Մի՛ գնացեք մեր մանուկների, դեռահասների, հասարակության նկատմամբ այդ ահավոր ոճրագործությանը» հրապարակմամբ, տարրական դասարանների աշակերտներին և մինչև 8-րդ դասարանի աշակերտներին վերոնշյալ տեղեկությունները տալով, նրանց շրջանում արթնանալու կամ առաջանալու է վաղաժամ (իրենց տարիքին չհամապատասխանող) և, բնականաբար, անառողջ հետաքրքրություն իրենց սեռական օրգանների, սեռականության, ինչպես նաև հետաքրքրություն ու ձգտում սեռական հարաբերությունների նկատմամբ, ինչն ինքնին գայթակղիչ է:
Վերոնշյալ հետաքրքրության առաջացմամբ խթանվելու են սեռական հարաբերություններ (հիմնականում կամավոր, առանց բռնության) իբրև բարի նպատակներով հենց այդ տեղեկությունները ստացած շատ դեռահասների, ներառյալ` նույնասեռ անձանց միջև, ինչը Լանզարոտի կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ, ինչպես նաև երեխաներին սեռական վաղաժամ և անթույլատրելի տեղեկություններ տվող արևմտյան բազմաթիվ երկրներում արդեն իսկ զանգվածային դրսևորում ունի: Այո՛, ինչպես Սատանայի, այնպես էլ նրա երկրային կամակատարների, ծառաների, վեցանոցների ձեռագիրը նույնն է` գայթակղելու միջոցով…
Ավելին, Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը կանաչ լույս է վառելու մի շարք, այսպես կոչված, ՀԿ-ների առջև` հենց վերը նշված նպատակներով և տարաբնույթ ծրագրերով դպրոցներ մտնելու և մեր երեխաներին հիշյալ հարցերում «լուսավորելու» համար: Դժվար չէ կանխատեսել, որ նրանք հիմնականում ԼԳԲՏ անձանց, այլասերվածների «իրավունքները» պաշտպանող և ընտանեկան բռնության դեմ իբր թե պայքարող ՀԿ-ներն են լինելու, որոնք եվրոպական, արևմտյան հայտնի կազմակերպություններից «գրանտներ» են ստանալու կոնվենցիայի 6-րդ հոդվածում նշվածն իրականություն դարձնելու համար պետությանն աջակցելու նպատակով:
Լանզարոտի կոնվենցիան կարելի էր հենց երեխաների շահերի առաջնահերթության կամ երեխայի լավագույն շահի պաշտպանության կարևորության, ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին («Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան»), ինչպես նաև 16-րդ հոդվածին («Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են») հակասելու տեսանկյունից հակասահմանադրական ճանաչել, ինչը, ցավոք, չի արել ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2020 թ. մարտի 31-ի որոշմամբ, հավանաբար գտնվելով արտաքին ճնշման տակ կամ Եվրոպայի խորհրդից, եվրոպական կազմակերպություններից ինչ-ինչ կախվածության մեջ: ՍԴ-ն մեր այս ենթադրությունն, իհարկե, կժխտի, բայց…
Փաստ է, որ Սահմանադրական դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ իր հիշյալ որոշման 4-րդ կետի 2-րդ պարբերությամբ կատարված ընդգծումը չի կարող հաշվի առնվել Լանզարոտի կոնվենցիայի 6-րդ հոդվածում շարադրվածի իրականացման պարագայում, քանի որ սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգների, ինքնապաշտպանության միջոցների մասին երեխաներին տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկացնելը սկզբունքորեն չի կարող կատարվել, ինչպես ՍԴ-ի վերոնշյալ որոշման մեջ է նշված, «պարտադիր հաշվի առնելով երեխաների հասունության մակարդակը և նրանց զարգացող կարողությունները, ինչպես նաև ապահովելով նրանց լավագույն շահի առաջնահերթ պաշտպանության նկատմամբ պետության արդյունավետ վերահսկողությունը` ի կատարումն պետության` մանկության հատուկ պաշտպանության սահմանադրական պարտականության»:
Ընդգծենք, որ Լանզարոտի կոնվենցիայի 6-րդ հոդվածը հակասում է նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի, «Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին»:
Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հիշեցման, «Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Բոլոր չափահաս անձինք պետք է անեն այն, ինչն ամենալավն է երեխայի համար:
Որոշում ընդունելիս չափահաս անձինք պետք է մտածեն, թե իրենց որոշումները ինչպես կազդեն երեխաների վրա: Դա հատկապես վերաբերում է բյուջեին, քաղաքականությանը և օրենսդրական նախաձեռնություններին»:
ՀՀ Ազգային ժողովի համար դժվար չէ ՀՀ Սահմանադրության վերոնշյալ հոդվածների հետ Լանզարոտի կոնվենցիայի 6-րդ հոդվածի անհամադրելի լինելու, Սահմանադրության հետ հակասության հիմքով հիշյալ կոնվենցիան չվավերացնելը, այլ խնդիր է, որ ԱԺ-ի իշխող և իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը չի ունենա դրա ցանկությունն ու կամքը, այլապես Փաշինյանի գլխավորած կառավարությունը, չունենալով ԱԺ-ում Լանզարոտի կոնվենցիայի վավերացման երաշխիք, նշված կոնվենցիայի վավերացման գործընթացը սկսած չէր լինի: Լանզարոտի կոնվենցիան արդեն անցել է ՍԴ-ի որոշումն ունենալու և ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալու փուլերը:
Ավելին. իշխողները Լանզարոտի կոնվենցիայի վավերացմամբ ձեռքի հետ էլ օրենսդրորեն բացելու են Հայաստանում այլասերման, պղծության, սոդոմ-գոմորյան կործանման դարպասները: Լանզարոտի կոնվենցիայի վավերացման դեպքում, ինչպես զգուշացրել կամ տեղեկացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի համակարգ առաջին անգամ կներմուծվի «սեռական կողմնորոշում» հասկացությունը: Դժվար չէ պատկերացնել, թե այդ ճանապարհը բացելուց հետո դրան ինչ է հաջորդելու։
Լանզարոտի կոնվենցիայի վավերացման պարագայում ստեղծված իրավիճակից թերևս միակ ելքը կլինի այն, որ ծնողները դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին զանգվածաբար արգելեն իրենց մանկահասակ և դեռահաս երեխաներին հիշյալ տեղեկությունների փոխանցումը, իրենց երեխաներին արգելեն այդ նպատակով դասերին, պարապմունքներին մասնակցել, իսկ դպրոցների կողմից աշակերտների ու ծնողների նկատմամբ ինչ-ինչ քայլերի պարագայում դիմեն դատարան` վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի, «Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին»: Ընդգծում ենք` ոչ միայն իրավունք ունեն, այլև պարտավոր են։
«Հիշո՞ւմ եք, երբ Չինաստանի ՈՒհան քաղաքում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց, մեզանից շատերն այստեղ՝ Հայաստանում, մտածում էին՝ Չինաստանն ու՜ր, մենք՝ ուր, մեզ չի կպնի»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը:- Կյանքն ապացուցեց հետևյալը, երկրագունդը մեկ է, սահմաններն՝ անհուսալի, վիրուսի դեմ ձեռնարկվող միջոցառումները՝ անարդյունավետ։
Հիմա համեմատական տանենք սեռական ոլորտի հետ։ Այսօր, երբ աշխարհի հեռու հեռավոր մի կետում, տեսնում ենք, որ սեռական այլասերումները հասել են իրենց գագաթնակետին, զորօրինակ երբ տեսնում ենք, որ մանկապարտեզում ֆրիկցիաներ են ուսուցանում մանուկներին (իմ աչքով եմ տեսել), մտածում ենք, դե դա մեզ չի վերաբերում, մենք՝ հայերս դա թույլ չենք տա, մեզ դա չի սպառնում։
Հավատացնում եմ ձեզ, շատ էլ լավ սպառնում է՝ սեռական այլասերման վիրուսը դանդաղորեն, բայց հաստատուն տեմպերով առաջ է ընթանում։ Միգուցե արդեն իսկ ուշ է, աշխարհը բաց է, սահմանները՝ անհուսալի, ինչպես տեսանք կորոնավիրուսի օրինակով։ Միևնույն է՝ այդ ախտը հայտնվելու է Հայաստանում, ես կասեի` արդեն հայտնվել է, ուղղակի դեռ փոքր թվաքանակով և լայն հասարակությանն անտեսանելի կերպով։
Հիմա ասածս որն է. ԱԺ-ում հավանության արժանացած Լանզարոտի կոնվենցիան արտաքնապես անմեղ թվացող գառ է։ Ո՞վ կարող է բան ասել՝ երեխաներին անհրաժեշտ է պաշտպանել սեռական չարաշահումներից, -ասում է Լանզարոտի կոնվենցիան։ Դե իհարկե պետք է, ո՞ր բանական էակը հակառակը կպնդի։ Բայց եկեք մի պահ կանգ առնենք, եկեք մտածելիս չշտապենք ու մի փոքր ավելի խոր մտածենք։ Երեխաներին անշուշտ պետք է պաշտպանել սեռական չարաշահումներից, երեխաներին անշուշտ պետք է սեռական գրագիտություն հաղորդել, սեփական սեռականությանն ինքնաճանաչ դարձնել։ Այստեղ որևէ առարկություն լինել չի կարող։ Բայց ինչպե՞ս: Շեշտն այստեղ ինչպես-ի մեջ է։ Դա անել՝ երեխայի ուղեղը ծանրաբեռնելով սեռական չարաշահման պատկերներո՞վ, մարմնի զգայական ներո՞ւժը բացահայտել, սեռական հաճու՞յք արթնացնել։ Այո՞։ Ինքներդ մտածեք։
Մեր նպատակն առողջ երեխա ունենալն է, այդպես չէ՞։ Համոզված եմ, որ մեր պատգամավորները Լանզարոտի կոնվենցիան հավանության արժանացնելիս հենց այս ազնիվ մղումով են առաջնորդվել։ Սակայն սիրելի պատգամավորներ, չե՞ք կարծում, որ առողջ երեխա ունենալու համար անհրաժեշտ է պահպանել երեխայի մանկությունը, հնարավորինս շատ երկարաձգել նրա անմեղության ժամանակահատվածը։ Երեխայի համար ամենաթախանձագին նվերը նրա մանկությունն է, երեխա լինելն ու երեխա մնալը։ Սեռապես առողջ երեխան մանկություն ունեցած երեխան է։ Անմեղությունը սեռական կուրության մեջ է։ Մի բացեք երեխայի աչքերը ժամանակից շուտ, ձեր «ազնիվ» մղումն ինքնին երեխայի հանդեպ սեռական բռնություն է դառնում։ Խնդրում եմ սեփական գլխով մտածեք, լռության մեջ նստեք ու հիշեք ձեր մանկությունը, ի՞նչին եք ամենից շատ կարոտում՝ ձեր մանկությա՞նը, թե՞ մեծերի «ամենագիտությանը»։
Ասածս չի նշանակում սեռական չարաշահման դեմ պայքար չմղել, ընդամենը ասում եմ, ուրիշ ձևով է պետք դա անել, միգուցե սեռական չարաշահողներին ցմահ բանտարկելով կամ չգիտեմ ինչպես։
Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը, այն ուժի մեջ մտցնելն ունի նաև այլ և շատ լուրջ վտանգներ, որոնք կներկայացնենք առաջիկա մեկ այլ հրապարակմամբ: Այժմ ընդամենը նշենք, որ դրանք ոչ հեռավոր ապագայում մեր կյանքը կարող են վերածել մղձավանջի: Ազգային ժողովը թող համարի, որ բավարար չափով արդեն զգուշացված է Լանզարոտի կոնվենցիայի վավերացումից բխող վտանգների և կոնվենցիայի վավերացման անթույլատրելիության մասին: Թե ինչպես կվարվի` իր որոշելիքն է, բայց թող չմոռանա, որ հետո պատասխան է տալու իր ընտրողների առջև:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու էր թրաշ պահել և ինչու սափրվեց Նիկոլը
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-3
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-2
- Իսրայելն անընդունելի պայմաններ է առաջադրել, արյունահեղությունը շարունակվում է
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին. 4
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-3
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-2
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-18
- Արևմուտքում լսել են Պուտինի զգուշացումները, բայց հավանաբար ցանկանում են անտեսել դրանք
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-17
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-16
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-15
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-3
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-2
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-14
- Բանսարկու և սուտ մատնության հեղինակ «Լաուռա Արզաքանցյան» կոչվածի նկատմամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց ոստիկանություն
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-13
Մեկնաբանություններ