ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Տրանս­գեն­դեր Լի­լիթ Մար­տի­րո­ս­յանն ընդ­դեմ «Ի­րա­տե­սի»

Տրանս­գեն­դեր Լի­լիթ Մար­տի­րո­ս­յանն ընդ­դեմ «Ի­րա­տե­սի»
10.09.2019 | 01:09

Ս. թ. սեպ­տեմ­բե­րի 6-ին Երևա­նի ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան դա­տա­րա­նում, նա­խա­գա­հու­թյամբ Զա­րու­հի Նախշ­քա­րյա­նի, թիվ ԵԴ/14742/02/19 քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծով կա­յա­ցավ նախ­նա­կան դա­տա­կան նիստ ըստ հայ­ցի Լի­լիթ Յու­րի­կի Մար­տի­րո­սյա­նի` ընդ­դեմ «Տե­սա­կետ» ՍՊԸ-ի: Խոսքն Ազ­գա­յին ժո­ղո­վում ս. թ. ապ­րի­լի 5-ի իր աղմ­կա­հա­րույց ե­լույ­թով լայն հա­սա­րա­կայ­նու­թյա­նը հայտ­նի տրանս­գեն­դեր Լի­լիթ Մար­տի­րո­սյա­նի մա­սին է:

Վա­ղար­շակ Մար­տի­րո­սյա­նը, ո­րը սե­ռա­փոխ­վե­լով և ան­վա­նա­փոխ­վե­լով հան­դես է գա­լիս որ­պես Լի­լիթ Մար­տի­րո­սյան, դա­տի է տվել «Ի­րա­տես» թեր­թը հրա­տա­րա­կող «Տե­սա­կետ» ՍՊԸ-ին` թեր­թի 2019 թ. ապ­րի­լի 9-ի հա­մա­րում հրա­պա­րակ­ված «ԱԺ ամ­բիո­նից սո­դո­մա­կան մեղ­քի մեջ գտն­վողն ար­դեն բա­ցա­հայտ դի­մում է հան­րու­թյա­նը» վեր­տա­ռու­թյամբ հոդ­վա­ծում ի­րեն «այ­լա­սեր­ված» ու «սո­դո­մա­կան մեղ­քի մեջ գտն­վող» ան­վա­նե­լու, այ­սինքն՝ ի­րա­կա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նե­լու հա­մար: Ըստ հայց­վո­րի, վե­րոն­շյալ բա­ռով և ար­տա­հայ­տու­թյամբ վի­րա­վոր­վել են իր պա­տի­վը և ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը:
Եվս մեկ ան­գամ նշենք, որ իր պատ­վի և ար­ժա­նա­պատ­վու­թյան մա­սին մտա­ծող տղա­մար­դը՝ Վա­ղար­շակ Մար­տի­րո­սյա­նը, սե­ռա­փոխ չէր լի­նի, կա­նա­ցի կրծ­քեր, ար­տա­քին (մի­գու­ցե նաև ներ­քին) ձեռք չէր բե­րի և հան­դես չէր գա որ­պես Լի­լիթ Մար­տի­րո­սյան (ան­վա­նա­փո­խու­թյու­նը կա­տար­ված է նույ­նիսկ անձ­նագ­րում):
Տրանս­գեն­դեր Լի­լիթ Մար­տի­րո­սյա­նի կամ հայց­վո­րի պա­հան­ջը «Տե­սա­կետ» ՍՊԸ-ից հետևյալն է. «Պար­տա­վո­րեց­նել «Տե­սա­կետ» ՍՊ ըն­կե­րու­թյա­նը irates.am կայ­քի մի­ջո­ցով հրա­պա­րա­կայ­նո­րեն նե­րո­ղու­թյուն խնդ­րել Լի­լիթ Մար­տի­րո­սյա­նից վեր­ջի­նիս նկատ­մամբ հն­չած վի­րա­վո­րա­կան ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի հա­մար», «Որ­պես փոխ­հա­տու­ցում Պա­տաս­խա­նո­ղից հօ­գուտ Հայց­վո­րի բռ­նա­գան­ձել 1.000.000 (մեկ մի­լիոն) ՀՀ դրամ»:
Պա­տաս­խա­նո­ղի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից փաս­տա­բան Լևոն Բաղ­դա­սա­րյա­նը հան­դես գա­լով ա­ռար­կու­թյուն­նե­րով, Լի­լիթ Մար­տի­րո­սյա­նի ներ­կա­յաց­րած հայ­ցը հա­մա­րեց ան­հիմն և են­թա­կա մերժ­ման մի շարք պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րով, ո­րոնց մի մա­սը նա ներ­կա­յաց­րեց նախ­նա­կան նիս­տի ըն­թաց­քում:
Ըստ Լևոն Բաղ­դա­սա­րյա­նի, սույն գոր­ծով անհ­րա­ժեշտ է ա­ռաջ­նա­հերթ անդ­րա­դառ­նալ հայց­վո­րի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կին, այ­նու­հետև պա­տաս­խա­նո­ղի կող­մից որ­պես վի­րա­վո­րանք ըն­կալ­ված դա­տո­ղու­թյուն­նե­րին:
Մաս­նա­վո­րա­պես՝ ինչ­պես հայց­վորն է պն­դել Ազ­գա­յին ժո­ղո­վի իր ե­լույ­թում (հիմք), վեր­ջինս հան­դի­սա­նում է տրանս­գեն­դեր կին: Այ­սինքն՝ վեր­ջինս հան­դի­սա­նում է սե­ռա­փոխ ե­ղած անձ­նա­վո­րու­թյուն, ԼԳԲՏ (լես­բու­հի, գեյ, բի­սեք­սուալ, տրանս­վես­տիտ կամ տրանս­գեն­դեր) ան­ձանց ներ­կա­յա­ցու­ցիչ:
«Քա­ղա­քա­ցիա­կան կա­ցու­թյան ակ­տե­րի մա­սին» ՀՀ օ­րեն­քի 14-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի ու­ժով ծնն­դի պե­տա­կան գրանց­ման հիմ­քը հան­դի­սա­նում է ծնն­դյան մա­սին սահ­ման­ված ձևի փաս­տա­թուղ­թը՝ տր­ված բժշ­կա­կան այն կազ­մա­կեր­պու­թյան կող­մից, որ­տեղ տե­ղի է ու­նե­ցել ծնուն­դը կամ ծնն­դյան մա­սին սահ­ման­ված ձևի գրա­վոր հայ­տա­րա­րու­թյու­նը՝ տր­ված ծնն­դի ժա­մա­նակ ներ­կա գտն­ված ան­ձի (ան­ձանց) կող­մից:
Նույն օ­րեն­քի 16-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի հա­մա­ձայն՝ ծնն­դյան դի­մու­մը (հայ­տա­րա­րու­թյու­նը) գրա­վոր ներ­կա­յաց­վում է ՔԿԱԳ մար­մին, դի­մու­մում պետք է նշել հետևյալ տե­ղե­կու­թյուն­նե­րը.
ա) ե­րե­խա­յի ա­նու­նը, հայ­րա­նու­նը և ազ­գա­նու­նը,
բ) ծնն­դյան վայ­րը, ժա­մա­նա­կը և սե­ռը,
գ) անհ­րա­ժեշտ այլ տե­ղե­կու­թյուն­ներ:
«Անձ­նագ­րի մա­սին» ՀՀ օ­րեն­քի 5-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի ու­ժով անձ­նագ­րում հա­յե­րե­նով և անգ­լե­րե­նով ամ­րագր­վում են քա­ղա­քա­ցու հետևյալ անձ­նա­կան տվյալ­նե­րը,
1) ազ­գա­նու­նը, ա­նու­նը, ինչ­պես նաև հայ­րա­նու­նը` միայն հա­յե­րեն տար­բե­րա­կում,
2) ծնն­դյան վայ­րը, օ­րը, ա­մի­սը, տա­րե­թի­վը,
3) սե­ռը,
4) քա­ղա­քա­ցիու­թյու­նը,
5) ազ­գու­թյու­նը` քա­ղա­քա­ցու կամ սույն օ­րեն­քով նա­խա­տես­ված դեպ­քե­րում` ներ­կա­յա­ցուց­չի ցան­կու­թյամբ.
6) բնա­կու­թյան վայ­րը (նշ­վում է միայն եր­կի­րը):
Բժշ­կա­կան մի­ջամ­տու­թյու­նը սե­ռա­փո­խու­թյան միայն ա­ռա­ջին փուլն է: Ան­ձի սե­ռը փոխ­ված է հա­մար­վում պե­տա­կան գրանց­ման պա­հից: Սույն գոր­ծով հայց­վո­րի սե­ռը փո­փո­խու­թյան են­թարկ­ված չէ. վեր­ջինս ըստ անձ­նագ­րա­յին տվյալ­նե­րի, հան­դի­սա­նում է Լի­լիթ Մար­տի­րո­սյան, սե­ռը՝ ա­րա­կան, սա­կայն ար­տա­քին տես­քով հան­դես է գա­լիս որ­պես ի­գա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ:
Հետևա­բար ի­րա­վա­բա­նո­րեն հայց­վո­րը հան­դես է գա­լիս որ­պես ա­րա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ և ի­րա­վա­կան հար­թու­թյան վրա գո­յու­թյուն չու­նի Լի­լիթ Մար­տի­րո­սյան՝ որ­պես ի­գա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ:
Անդ­րա­դառ­նա­լով սույն գոր­ծով հայց­վոր Լի­լիթ Մար­տի­րո­սյա­նի ան­վա­նա­փո­խու­թյա­նը և սե­ռա­փո­խու­թյա­նը, հարկ է նշել հետևյա­լը:
ՀՀ կա­ռա­վա­րու­թյան «Ան­վան փոխ­ման կարգն ու պայ­ման­նե­րը հաս­տա­տե­լու մա­սին» թիվ 941-Ն ո­րոշ­ման Հա­վել­վա­ծի 1-ին մա­սի հա­մա­ձայն՝ 16 տա­րին լրա­ցած անձն ի­րա­վունք ու­նի սահ­ման­ված կար­գով փո­խե­լու իր ա­նու­նը, ո­րը նե­րա­ռում է ա­նու­նը, հայ­րա­նու­նը և ազ­գա­նու­նը։
Նույն ո­րոշ­ման 9-րդ մա­սի ու­ժով 16 տա­րե­կա­նից բարձր ան­ձանց ան­վան, հայ­րան­վան և ազ­գան­վան փոխ­ման գրան­ցում կա­տա­րել թույ­լատր­վում է հետևյալ հար­գե­լի պատ­ճառ­նե­րի առ­կա­յու­թյան դեպ­քում՝
ա) ան­վան, հայ­րան­վան, ազ­գան­վան ան­բա­րեհն­չու­նու­թյան,
բ) ան­վան, հայ­րան­վան, ազ­գան­վան ար­տա­սա­նու­թյան դժ­վա­րու­թյան,
գ) ա­մուս­նու ցան­կու­թյան՝ մյուս ա­մուս­նու հետ միա­սին մեկ ընդ­հա­նուր ազ­գա­նուն կրե­լու,
դ) մին­չա­մուս­նա­կան ազ­գա­նու­նը կրե­լու ցան­կու­թյան,
ե) ե­րե­խա­նե­րի հետ միա­սին ընդ­հա­նուր ազ­գա­նուն կրե­լու ցան­կու­թյան, ե­թե ա­մու­սի­նը մա­հա­ցել է, իսկ դի­մո­ղը ե­ղել է մին­չա­մուս­նա­կան ազ­գա­նու­նով,
զ) դի­մո­ղի` փաս­տո­րեն դաս­տիա­րա­կող ան­ձի ա­նու­նով հայ­րա­նուն և ազ­գա­նուն կրե­լու ցան­կու­թյան,
է) դի­մո­ղի ազ­գու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան ազ­գա­նուն և ա­նուն կրե­լու ցան­կու­թյան,
ը) դի­մո­ղի տոհ­մա­կան ազ­գա­նու­նը կրե­լու ցան­կու­թյան,
թ) ե­թե ան­ձը փաս­տա­ցի կրում է իր ծնն­դյան գրանց­ման մեջ նշ­ված ա­նու­նից տար­բեր­վող ա­նուն։
Մյուս դեպ­քե­րում ան­վան փո­խում թույ­լատր­վում է միայն բա­ցա­ռու­թյան կար­գով` յու­րա­քան­չյուր դեպ­քում հաշ­վի առ­նե­լով քա­ղա­քա­ցու խնդ­րան­քը հիմ­նա­վո­րող փաս­տաթղ­թե­րը։
Այ­սինքն՝ օ­րեն­սդ­րո­րեն ա­նու­նը փո­խե­լու հետ չի կապ­վել ան­ձի տվյալ սե­ռին պատ­կա­նող ա­նուն կրե­լու պար­տա­դիր պայ­ման: Յու­րա­քան­չյուր անձ կա­րող է կրել այն ա­նու­նը, ո­րը նա­խընտ­րում է: Սա­կայն ան­վան փո­փո­խու­թյու­նը ևս չի հան­գեց­նում սե­ռի փո­փո­խու­թյա­նը:
Սե­ռա­փո­խու­թյան մա­սով. «Բնակ­չու­թյան բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման մա­սին» ՀՀ օ­րեն­քի 2-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն՝ բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման տե­սակ­նե­րի ցան­կը և կա­ռուց­ված­քը սահ­մա­նում է ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը: Վե­րոն­շյալ ցան­կը ամ­րագր­ված է «ՀՀ-ում ի­րա­կա­նաց­վող բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման տե­սակ­նե­րի ցան­կը սահ­մա­նե­լու մա­սին» թիվ 276-Ն ո­րոշ­մամբ: Այս ցան­կում չի նշ­վում ոչ սե­ռա­փո­խու­թյան վի­րա­հա­տու­թյան, ոչ էլ վեր­ջի­նիս հա­մար անհ­րա­ժեշտ հոր­մո­նա­թե­րա­պիա­յի մա­սին:
Այ­սինքն՝ ՀՀ օ­րեն­սդ­րու­թյու­նը չու­նի որևէ ի­րա­վա­նորմ, ո­րով թույ­լատ­րում է կա­տա­րել սե­ռա­փու­թյուն, և որևէ նոր­մով ամ­րագր­ված չէ սե­ռա­փո­խու­թյան հաս­կա­ցու­թյու­նը:
Միա­ժա­մա­նակ ՀՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րի թիվ 97-Ն հրա­մա­նի 7-րդ հա­վել­վա­ծի 3-րդ կե­տի ժզ) են­թա­կե­տի հա­մա­ձայն՝ քա­ղա­քա­ցիա­կան կա­ցու­թյան ակ­տե­րի գրան­ցում­նե­րում փո­փո­խու­թյուն­նե­րը, լրա­ցում­նե­րը և ուղ­ղում­նե­րը կա­տար­վում են սե­ռը փո­խե­լու կա­պակ­ցու­թյամբ (հեր­մաֆ­րո­դիտ­ներ) ա­նու­նը և սե­ռը ուղ­ղե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն ա­ռա­ջա­նա­լիս՝ ա­նու­նը և սեռն ուղ­ղե­լիս ծնն­դյան ակ­տի գրանց­ման մեջ, իսկ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում՝ նաև այլ գրան­ցում­նե­րում:
Այ­սինքն՝ օ­րեն­սդ­րա­կան նման կար­գա­վո­րու­մը վե­րա­բե­րում է միայն «հեր­մաֆ­րո­դիտ» հի­վան­դու­թյուն ու­նե­ցող ան­ձանց: Իսկ հեր­մաֆ­րո­դի­տի բուժ­ման դեպ­քում տե­ղի է ու­նե­նում ոչ թե սե­ռա­փո­խու­թյան վի­րա­հա­տու­թյուն, այլ ար­տա­քին սե­ռա­կան օր­գան­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նեց­վում են ան­ձի սե­ռա­կան գեղ­ձե­րին: Այ­սինքն՝ տվյալ դեպ­քում փոխ­վում են միայն ար­տա­քին սե­ռա­կան օր­գան­նե­րը: Սե­ռի փո­փո­խու­թյուն տե­ղի չի ու­նե­նում, քա­նի որ ան­ձի սե­ռը ո­րոշ­վում է ոչ թե ար­տա­քին սե­ռա­կան օր­գան­նե­րով, այլ սե­ռա­կան գեղ­ձե­րով: Իսկ ի­րա­կան հեր­մաֆ­րո­դի­տիզ­մը ծայ­րա­հեղ հազ­վա­դեպ է հան­դի­պում, ո­րի ժա­մա­նակ սու­բյեկ­տի մոտ՝ ո­րո­շա­կի սե­ռին պատ­կա­նող գոր­ծող սե­ռա­կան գեղ­ձե­րի առ­կա­յու­թյան հետ մեկ­տեղ, ար­տա­քին սե­ռա­կան օր­գան­նե­րը կա­րող են ու­նե­նալ հա­կա­ռակ սե­ռին պատ­կա­նող հատ­կա­նիշ­ներ (ա­վե­լի ման­րա­մասն տե՛ս Շ. Ա. Վար­դա­նյան, Դա­տա­կան բժշ­կու­թյուն, Երևան, 2010, էջ 202):
ՈՒս­տի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը ճա­նա­չում է սե­ռի միայն այն փո­փո­խու­թյու­նը, ո­րը պայ­մա­նա­վոր­ված է ի ծնե սե­ռա­կան այլ գեղ­ձե­րի առ­կա­յու­թյամբ, ո­րը չի հա­մա­պա­տաս­խա­նում ար­տա­քին սե­ռա­կան օր­գան­նե­րին, ընդ ո­րում, խոս­քը չի վե­րա­բե­րում ար­հես­տա­կա­նո­րեն այլ սե­ռին նման­վե­լու հա­մար տվյալ սե­ռի հոր­մոն­ներ օգ­տա­գոր­ծե­լու կա­պակ­ցու­թյամբ սե­ռը փո­խե­լուն:
Հետևա­պես հաշ­վի առն­ե­լով վե­րոգ­րյա­լը, հայց­վո­րի կող­մից սե­ռա­փո­խու­թյուն կա­տար­վել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կող­մից չճա­նաչ­ված ձևով, քա­նի որ ՀՀ-ն չու­նի նման վի­րա­հա­տա­կան ձև, և բա­ցի հեր­մաֆ­րո­դիտ «հի­վան­դու­թյունն» ու­նե­ցող ան­ձան­ցից, սե­ռը պե­տա­կան գրանց­ման մարմ­նում փո­խե­լու հնա­րա­վո­րու­թյուն չի նա­խա­տե­սում:
ՈՒս­տի վե­րը նշ­վա­ծը կր­կին փաս­տում է, որ հայց­վո­րի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կը, որ­պես ա­րա­կան սե­ռի ներ­կա­յա­ցուց­չի, չի փո­փոխ­վել:
Վե­րը շա­րադր­վա­ծը ներ­կա­յաց­նե­լով` պա­տաս­խա­նո­ղի ներ­կա­յա­ցու­ցի­չը կա­տա­րեց մի կարևոր հետևու­թյուն. «Հետևա­պես հայց­վո­րը ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան օ­րենս­գր­քի ու­ժով ու­նի իր պատ­վի ար­ժա­նա­պատ­վու­թյան պաշտ­պա­նու­թյան ի­րա­վունք որ­պես ա­րա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ»:
ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան օ­րենս­գր­քի 22-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի ու­ժով քա­ղա­քա­ցին ի­րա­վունք­ներ և պար­տա­կա­նու­թյուն­ներ է ձեռք բե­րում ու ի­րա­կա­նաց­նում իր ան­վամբ, ո­րը նե­րա­ռում է նրա ազ­գա­նու­նը և ա­նու­նը, նրա ցան­կու­թյամբ` նաև հայ­րա­նու­նը:
ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան օ­րենս­գր­քի 1087.1-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի հա­մա­ձայն՝ վի­րա­վո­րան­քը խոս­քի, պատ­կե­րի, ձայ­նի, նշա­նի կամ այլ մի­ջո­ցով պա­տի­վը, ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը կամ գոր­ծա­րար համ­բա­վը ա­րա­տա­վո­րե­լու նպա­տա­կով կա­տար­ված հրա­պա­րա­կա­յին ար­տա­հայ­տու­թյունն է:
Իր ե­լույ­թում պա­տաս­խա­նո­ղի ներ­կա­յա­ցու­ցիչն ըն­դգ­ծեց, որ վե­րոն­շյալ օ­րենս­գր­քի ի­մաս­տով` հրա­պա­րա­կա­յին ար­տա­հայ­տու­թյու­նը տվյալ ի­րա­վի­ճա­կում և իր բո­վան­դա­կու­թյամբ կա­րող է չհա­մար­վել վի­րա­վո­րանք, ե­թե այն հիմն­ված է ստույգ փաս­տե­րի վրա (բա­ցա­ռու­թյամբ բնա­կան ա­րատ­նե­րի) կամ պայ­մա­նա­վոր­ված է գե­րա­կա հան­րա­յին շա­հով:
Դա­տա­րա­նը ո­րո­շեց կող­մե­րի հա­մար սահ­մա­նել ա­պա­ցուց­ման բեռ և այդ մա­սին նրանց հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թով տե­ղե­կաց­նել տասն օր­վա ըն­թաց­քում, բա­ցի այդ նշա­նա­կեց ևս մեկ նախ­նա­կան դա­տա­կան նիստ, ո­րը կա­յա­նա­լու է հի­շյալ դա­տա­րա­նում (Երևան, Հր. Ներ­սի­սյան-10, 8-րդ դահ­լիճ) ս. թ. նո­յեմ­բե­րի 5-ին, ժա­մը 14:00-ին:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 9524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ