ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հիբրիդային «պատերա՞զմ»

Հիբրիդային  «պատերա՞զմ»
10.02.2015 | 11:57

Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ ընթացող «ձեռնամարտը», ինչպես և սպասվում էր, անչափ անողոք ու «կորուստներով» մեկնարկեց:
Հետաքրքիրն այս ամենում առայժմ այն է, որ խաղացողներից մեկն արդեն իսկ սկսել է «գործադրել» իր զինանոցը` ողջ հզորությամբ ու «հմայքով». ձեռագիրն էլ ծանոթ ու նույնական է, և չնայած «փարդի քամակում» բուն սցենարիստը պինդ թաքնվել է, օդում նրա հոտն ու աչքերի ուղեկցումն արդեն իսկ առկա են: Մեկ «բայցով». քանի որ ճեղքում ապահովելու նախորդ բոլոր փորձերը պսակվել էին անհաջողությամբ, այս անգամ փորձ է արվում կիրառել, ինչպես ընդունված է այսօր ասել` հիբրիդային «պատերազմի» բոլոր տարրերը, և նպատակին հասնելու համար կիրառվում են բոլոր կարգի տեխնոլոգիաներն ու միջոցները` ոչնչի դեմ կանգ չառնելով:
Ընդ որում, հետաքրքիրն այն էր, որ սկսելով ոստիկանապետի հրաժարականի տեխնոլոգիայից, պաշտպանության նախարարի դեմ դեմարշից, «կոնկուրենտ ֆիրման» շատ կտրուկ անցավ ավելի «լայնածավալ գործողությունների», այն է` պլան «բ»-ին, քանզի, ինչպես ասացինք, ժամանակը սեղմում է, քանի որ «ճակատամարտերում» կա ոսկի կանոն` խաղը ինքդ պարտադրիր, փորձիր առաջ անցնել, որպեսզի, երբ իշխանությունները, ավելի կոնկրետ` Սերժ Սարգսյանը, փորձեն հայտարարել սահմանադրական բարեփոխումներին առնչվող իրենց քայլերի մասին, պարտիան փողոցում արդեն իսկ խաղարկված լինի… և Սերժ Սարգսյանն ստիպված լինի ոչ միայն նահանջել, այլև խաղալ դիմացինի պարտադրած կանոններով:
Ահա դրան էին «նվիրված» ՓՄՁ-ների մասին բողոքի ակցիաները, ծառուկյանական համաժողովը, ՓՄՁ-ների մոդերատոր Արտակ Խաչատրյանի խիստ դատապարտելի դաժան ¥նաև` գրագետ, որովհետև նա հաստատ շուտ չի ապաքինվի¤ ծեծը, ինչը, ի դեպ, արդեն միտված է ոչ թե ոստիկանապետի հրաժարականին, այլ ժողովրդի ենթագիտակցությանը, ինչպիսի «տեխնոլոգիա» բանեցվեց Գյումրու` փոքրիկի հետ կապված, երբ նրան մտածված ոչ թե սպանել, այլ թողել էին, որ արնաքամ լինի ողջ ազգի աչքի առաջ, ու ազգն ապրում-շնչում էր իր փոքրիկով ու նրա ապրած կյանքի վայրկյաններով: Ասել է` այս դեպքում ևս խաղարկվել է հիբրիդային «պատերազմի» դաժան տարրը` քսանհինգերորդ կադրի սկզբունքով:
Կարելի է «վստահաբար» պնդել, որ այս ամենին զուգահեռ էլի կլինեն ինչ-ինչ «վատ» դեպքեր, որոնք «կնպաստեն» հասարակության անկառավարելիությանը, էլ ավելի կմեծացնեն լարվածությունը: Ատելությունը, վախը հասարակությունում կհասնեն գագաթնակետին: Հետո կգա պառլամենտում այս ամենը «հանրագումարի» բերելու, բոյկոտի կանգնելու տեխնոլոգիայի հերթը, «կոնկուրենտի» շոումենները մեկը մյուսի հետևից կաստինգում առաջինը լինելու իրավունքը կխլեն միմյանց ձեռքից, հասարակությունն էլ ավելի «կտաքանա» այդ ամենից, ու կգա պլան «գ»-ի ժամանակը. ժողովուրդը կկանգնի հազարներով, դե ասենք` նախագահականի դիմաց, և ժողովրդի «պապաները» չեն երկնչի բախման տանելուց «տաքացած», ջեբը փող դրված ժողովրդին, բախման, որ սահմանադրական բարեփոխումները հանկարծ կյանքի չկոչվեն, և իրենք չկորցնեն իրենց վերջին շանսը` իշխանությունը վերցնելու կամ իշխանության վերադառնալու:
Սակա՜յն…
Ահա և ամեն բան կախված է այս «սակայնից». ինչպես երևում է, Սերժ Սարգսյանը, իրեն հատուկ շախմատիստությամբ, դեռ չի շտապում, թույլ է տալիս «կոնկուրենտը» բացվի, տարածվի, բացահայտի, խաղարկի իր բոլոր պլանները, որից հետո կանի իր քայլը:
Ինչպիսին կլինի այդ քայլը, առայժմ դժվար է ասելը:
Մեկ քայլ հաստատ նա պետք է որ արդեն իսկ արած լինի. փորձի պայմանավորվել գեոքաղաքական կենտրոնների, և առաջին հերթին` Ռուսաստանի հետ:
Մնացածն արդեն տեխնիկայի հարց է…


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ