Հայաստանի ուժեղ տղամարդը «Պուտին խաղաց»` նախագահի պաշտոնը փոխեց վարչապետի աթոռով, բայց շարունակում է կառավարել: Ինքը` Պուտինը, զանգահարեց ու շնորհավորեց նրան: Բայց տասնյակ հազարավոր զայրացած հայեր շրջափակեցին մայրաքաղաք Երևանի կենտրոնը:
Երեկ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը ոչ մի առարկայական առաջարկ չարեց այսօր փողոցում դժգոհություն հայտնող հազարավոր մարդկանց: Փոխարենը նա անընդհատ խոսում էր երկու տասնյակ մարդկանց մասին:
Չարշամա Սարե Սալե, Չարշամա Սոր, Այդա Տաուսի Մալակ անուններով հայտնի այս տոնը եզդիները նշում են ապրիլ ամսվա առաջին չորեքշաբթի օրը «Հին տոմարով», որպես Նոր տարի:
Եվ այսպես, տեղի ունեցավ ամենաանսպասելին. պարզվեց՝ այն հոռետեսությունը, որ կար բողոքական ընտրազանգվածի և ընդդիմադիր ներուժի շուրջ, փաստորեն, բավականին չափազանցված էր։
Երեկ վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարության, որի անդամների կեսից ավելին դեռ պաշտոնակատար է, առաջին նիստն անցկացրեց` օրակարգում 20 հարց ունենալով: Նիստը սկսվեց ոչ թե 11-ին, այլ 17-ին: Դրսում անձրև էր, ու աղմկում էին ցուցարարները:
2018 թվականի ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք և երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը գրավոր իրազեկումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն հավաքը և երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները և երթերը անցկացվել են այլ վայերում և փողոցներով):
Նիկոլ Փաշինյանը նախարարությունների աշխատակիցներին կոչ արեց ներքին աշխատանքային կարգով ստորագրահավաք սկսել նախարարությունների շրջանում համաժողովրդական շարժմանը, թավշյա հեղափոխությանը աջակցելու մասին.
Պետության հեռացող ղեկավարը երեքշաբթի օրը նշանակվել է վարչապետ` չնայած բազմահազանոց հանրահավաքներում, որ սկսվել են ուրբաթ օրը, նրանից պահանջում են հեռանալ` գրում է Աուրելիա Աբդելբոստը Liberation-ում:
Արդեն մի քանի օր` հազարավոր մարդիկ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում բողոքում են նախկին նախագահի վարչապետ դառնալու դեմ: Բողոքներում արտահայտվում է և ընդհանուր դժգոհությունը Հայաստանի քաղաքականությունից` գրում է Մարկուս Ակերետը շվայցարական Neue Zürcher Zeitung-ում:
Վրաստանից էլեկտրաէներգիա ներկրող երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը։
2024 թ. 9 ամիսների ընթացքում Վրաստանից մատակարարումների ծավալը կազմել է 1 մլրդ կՎտ.ժ, ինչը 28,8%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ...