ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Մեծ, ցավակի կորուստ. Ալբերտ Ազարյանն է վախճանվել

Մեծ, ցավակի կորուստ. Ալբերտ Ազարյանն է վախճանվել
06.09.2023 | 14:26

1953 թվական: Մարմնամարզության ԽՍՀՄ առաջնության ժամանակ մարզիկներից մեկին դատավորները զրկում են միավորներից այն բանի համար, որ նա չէր կարողացել անհրաժեշտ ժամանակի չափով մնալ «խաչ» էլեմենտի դիրքում: Այնուհետև ելույթի հերթը Ազարյանինն էր: Եվ օղակների վրա ձգված հայ մարզիկը 90 աստիճանով թեքվում է դեպի դատավորներն ու հարցնում. «Բավարար չափո՞վ եմ մնացել»: Նրան ասում են՝ այո, արդեն կարող ես իջնել: Ազարյանն այս անգամ 90 աստիճան թեքվում է մյուս կողմ ու կրկնում է իր հարցը:

Ահա այսպես, նույնիսկ լիովին չգիտակցելով, թե ինչ է անում, նա սպորտային մարմնամարզություն ներմուծեց մի նոր էլեմենտ, որն այդուհետ պիտի կոչվեր իր անունով՝ «Ազարյանական խաչ»:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 7485

Մեկնաբանություններ