07.10.2023|
18:51
Արցախից վերջին դուրս եկողներից եմ։ Այդ օրերը մի բառով կարելի է անվանել մղձավանջ։ Թե ինչ տանջալից, անմարդկային օրեր էին, գուցե ոմանք մի օր գրեն, պատմեն այդ մասին, բայց ես ցանկություն չունեմ հիշելու դժոխային այդ տանջանքերը, հայրենի գյուղից մազապուրծ փախած ու Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում բաց երկնքի տակ օրեր լուսացնող մարդկանց դժոխային ապրումները, երբ ազ-երը չորս կողմից պաշարել էին Ստեփանակերտը, քաղաքի ծայրամասերում էին արդեն, անգամ նրանց տեսել էին «Ղարաբաղ Տելեկոմի» շենքի մոտ։