Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Նիկոլի ստախոս Տարոնի հերթական «մուտիտը»

Նիկոլի ստախոս Տարոնի հերթական «մուտիտը»
28.04.2024 | 09:20

Նիկոլին ծառայող դավաճան ԳԵՂՑԻ (գյուղացու հետ չշփոթել) Տարոնը հերթական կեղծարարությունն է տարածել ու ինքն էլ այդ կեղծիքը հերքել է:

Իշխանական պաշտոնյան ՊԱՐՏԱՎՈՐ է ճշտել իր ասածները, այլ ոչ թե հղում կատարել համապատասխան նյութում առկա նախադասության վրա՝ առանց նայելու տեսանյութը, հպարտ այն հերքել ու ցինիկաբար զրպարտել հոգևորականին:
Բարոյական մարդն ինքը կբացահայտեր, որ նույն ԶԼՄ-ները սխալ տեղեկություն են տարածում:
Այլ ոչ թե Սրբազանին կմեղադրեր:
Չնայած, Մելիտոպոլի կեղտոտ փողոցները որպես Երևանի Բաղրամյան պոտողա ներկայացնող «մուտիլովշչիկ» Տարոնից այլ բան սպասել պետք չէ:
Ա՛յ կեղծարար, այդքան տղա կաս դդումի կեղծարարություններին և ստերին անդրադարձիր՝ թե բա անկլավ հանձնող և միջանցք տվող չկա կամ էլ շիզոֆրենիկի բջի գործունեությանն անդրադարձիր...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1839

Մեկնաբանություններ