Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Աբսուրդ իրականություն

Աբսուրդ իրականություն
16.03.2024 | 23:18

Աշխարհի բոլոր պետություններն ունեն ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ նախարարություն։ Բայց իրենք էլ չգիտեն, թե ումից պիտի պաշտպանվեն, եթե բոլոր պետություններն են պաշտպանվող, ու չկա մի երկիր, որն ունենար ՀԱՐՁԱԿՄԱՆ նախարարություն։ Դե, քանի որ չկա այդպիսի նախարարություն, հենց իրենք էլ շարունակ հարձակվում են մեկը մյուսի վրա։

Աստված ջան, վաղուց ժամանակն է նորից կավ հունցելու։

Համլետ Մարիտիրոսյան

Դիտվել է՝ 2997

Մեկնաբանություններ