ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեռնելու երկիրը

Մեռնելու երկիրը
10.02.2024 | 13:08

Ամերիկան սիրեցի, թեպետ, իմ Թումանյանից ու Վահան Տերյանից զատ, սիրտս մանկությունից հենց այս տեղն էր վայ թե ուզել: Սա Ապահովության երկիր չԷ, այլ ժպիտի տեղ է: Սա իմ մեռնելու տեղն էր, բայց նաև՝ ժպտալով մեռնելու տեղը: Այստեղ ես սովորեցի մարդկանց բարևել, որովհետև այս երկրում ամենաստոր բաներից մեկն է անցնել մարդու կողքով և նրան չբարևել. սկսեցի մանկությունիցս սիրած բանը համարձակվել անել, այսինքն, նախ բարև տալ: Երևան ում բարևում էի, ինձ խելագարի տեղ էին դնում, նույնիսկ իրիկունը որ տուն էի գալիս և կնոջս ասում՝ բարի իրիկուն, կինս ինձ մի ժպիտ չէր տալիս, իսկ այստեղ ինձ մերսեդես քշող բրիջիդը մեքենայից ձեռքը հանում բարև է տալիս, և ես մտածում եմ այլ բաներ, մինչդեռ Ամերիկայում դա նշանակում է ընդամենը բարև: Երևան ապրել եմ վաթսուն տարի, մեկն իսկ ինձ բարև չի տվել, դա ընդունված չի եղել, հիմա սրանք՝ էս ամերիկուհի նեգրերը սաղ ինձ հենց տեսնում են, ասում են՝ հելլո, փոքրիկ տղաները ինձ ասում են՝ հելլո, թոռնիկս ում տեսնում, ասում է՝ հայ, հելլո, թաթիկը բարձրացնում. մերը սովորեցրել է, ասում է՝ ասա՝ բարև, բարևը այստեղ այդպես է հնչում թարսի պես՝ հա՛յ... Մի գրող կա հայ իմ մոտակայքում, խռովել է հետս, Խորեն Արամունի, ասում է՝ Գլենդել տասնհինգ կիլոմետր քայլեցի, բորլորը ինձ բարևեցին, բայց մի հայ ինձ չբարևեց, ասի՝ դու բարևեիր, ասավ՝ ես էլ չկարացի բարևել, մռայլ գնում էի, թե ուր՝ չգիտեմ.. Թոռս հայ է, ես էսա կսատկեմ, բայց այստեղ՝ մարդասպանների այս երկրում, դպրոցներում նախ սովորեցնում եմ իրար բարև տալ, որից հետո նոր միայն սկսվում է պետությունը և մնացյալը: Հելլո՝ ասում է ինձ ամերիկյան մի կին, հելլո՝ ասում է ինձ հոմլես մուրացկանը, հելլո՝ ասում է ինձ հանկարծով այս արևի տակ ստեղծված մի լակոտ, մի սկյուռ, մի ճանճ:

Հելլո, գիշերը տանս հանկարծ հայտնված իմ ճանճ իմ միակ գիշերվա ընկեր:

Վարդան Խարազյան

Դիտվել է՝ 3221

Մեկնաբանություններ