«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Դաշնակիցների վրա հարձակումը Բելառուսը կդիտարկի որպես ագրեսիա իր դեմ

Դաշնակիցների վրա հարձակումը Բելառուսը կդիտարկի որպես ագրեսիա իր դեմ
22.01.2024 | 14:36

Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվական-վերլուծական վարչության պետ Արտեմ Բուտորինը հայտնել է, որ Բելառուսը, համաձայն նոր ռազմական դոկտրինի, դաշնակիցների վրա հարձակումը կդիտարկի որպես հարձակում իր տարածքի վրա։ Նա ընդգծել է, որ դոկտրինի նոր տարբերակում ներառվելու են Բելառուսի ընդհանուր սկզբունքներն ու տեսակետները, թե ինչպես է իրեն որպես դաշնակից պահելու։ Սպասվում է, որ մոտ ապագայում դոկտրինը կհաստատվի Համաբելառուսական ժողովրդական ժողովի կողմից: Դոնեցկի վրա վերջին ուկրաինական հրթիռակոծման հետևանքով սպանվել է 27 անձ, ևս 25-ը վիրավորվել է: Նման հարվածների շարունակման դեպքում մոտ ապագայում Բելառուսը ևս կներառվի ռուս-ուկրաինական պատերազմում:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 4612

Մեկնաբանություններ