Էլիտա կոչվածներն ընտրություններ էին կազմակերպում ու կեղծում: Դրսում մի բան էին բանակցում, ներսում՝ մեկ այլ բան ներկայացնում:
Թալանում ու կեղեքում էին ինչքան հնարավոր է:
Սեփական լակոտներին բանակից ազատում էին, չունևորների երեխաներին ուղարկում հեռավոր՝ արդեն ադրբեջանական դարձած ջհանդամները:
2018 թվին բեմականացրին հեղափոխություն և իշխանության բերեցին իրենց տականքին:
Հիմա ի՞նչ եք ուզում:
Է՞լ ինչ եք ուզում:
Դուք դիակի կողքը պար եք բռնել:
Դուք դիակի կողքը կերուխում եք անում:
Կուսակցական ջոջեր, կուսակցակական լրագրողներ, կուսակցական վերլուծաբաններ, կուսակցական զինվորականներ, կուսակցական դատավորներ. դուք դիակապտույամբ զբաղվող սրիկաներ եք: Ձեր վերջը գալու է:
Ձեր մանդատները, ձեր գրիչներն ու համակարգիչները, ձեր ուսադիրներն ու պատմուճանները ձեր ձեռից վերցնելու են:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)