1995 թ., ԵՀԱԿ Բուդապեշտի գագաթնաժողովը հստակ սահմանեց՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի կողմերն են ԼՂՀ-ն ու Ադրբեջանի հանրապետությունը:
Այդ կոնֆլիկտի լուծման բանակցային կողմերն են՝ Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը:
Երեքն էլ օժտված են վետոի իրավունքով:
Երեք տարի անց, Հայաստանը Ղարաբաղից խլեց և՛ բանակցային կողմ, և՛ կոնֆլիկտի կողմ լինելու իրավունքը:
Հայաստանը դարձավ Ադրբեջանի հետ հավասար կոնֆլիկտի կողմ:
Ղարաբաղն էլ կոնֆլիկտի կողմից դարձավ կոնֆլիկտի օբյեկտ:
Ինքնորոշումը դարձավ տարածքային վեճ:
2023 թ. նույն Հայաստանը հայտարարեց, որ ինքը այլևս կոնֆլիկտի կողմ չէ:
Կոնֆլիկտի առարկան՝ Արցախը, Ադրբեջանինն է:
Հիմա էլ, Արցախը, կոնֆլիկտի օբյեկտը, հայտարարեց, որ 2024 թ. հունվարի 1-ից, ինքը, որպես կոնֆլիկտի առարկա, դադարում է գոյություն ունենալ:
Բնակչությանն էլ հանձնարարեց անհատապես ծանոթանալ Ադրբեջանի առաջարկություններին ու որոշել որտեղ ապրել:
Դե գնացեք, աշխարհում մի դատարան գտեք, որ կընդունի Ադրբեջանին ագրեսոր ճանաչելու ձեր հայցադիմումը:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ