Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Դարձ ի շրջանս յուր

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ.  Դարձ ի շրջանս յուր
13.10.2014 | 13:09

Հայաստանում երբեք ամեն բան այսքան պարզ ու հստակ չի եղել: Իսկապես մեզ լյուստրացիա, իրավական հարթության մեջ, պետք չէ, որովհետև քաղաքական լյուստրացիան շատ ավելի ազդեցիկ ու տպավորիչ է: Վերցրեք ու դիտարկեք Հայաստանի իշխանության ու ընդդիմության վերաբերմունքն անկախության ու ժողովրդավարության հանդեպ ու ամեն բան պարզ կլինի, նույնիսկ ակնհայտ կլինեն այն չափանիշները, որոնցով կարող ենք գնահատել այս կամ այն քաղաքական ուժին: Սերժ Սարգսյանը Մինսկում ստորագրում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը: Դա կապիտուլյացիա է, որը, սակայն, «անշրջելի» կնիքով հաստատվում է Ազատության հրապարակում: Հաստատողն էլ հանրապետության հիմնադիր նախագահն է: Այսպիսի չար կատակ չեմ մաղթի որևէ ժողովրդի: Դրա համար եմ ասում-պնդում, որ Մինսկում Սերժ Սարգսյանը չէր ներկայացնում բացառապես իրեն, նույնիսկ՝ իշխանություն կոչվածը, նա պատվիրակն էր քաղաքական գործող համակարգի, նա շարունակողն ու տրամաբանական վախճանին հասցնողն էր այն քաղաքականության, որի հիմքը դրել է առաջին նախագահը, որը հետևողականորեն շարունակել է երկրորդ նախագահը: Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը սահմանափակելու հարցում լիակատար կոնսենսուս կա իշխանության ու ընդդիմության միջև: Մեկը ստորագրությամբ, մյուս՝ ելույթով, կրակեցին հանրապետության վրա: Հայաստանի իշխանությունը փակ, անձնակենտրոն համակարգ է, որտեղ գործում են որոշումներ կայացնելու ոչ լեգալ մեխանիզմներ: Նույն մեխանիզմներն են գործում նաև այսօրվա ընդդիմության մեջ, որովհետև նրան առանձնապես չի հետաքրքրում Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի կարծիքը, քաղաքացու տեսակետը, որը կորչում է «կրիտիկական զանգված» կոչված անդեմության մեջ: Այսինքն, այսօրվա ընդդիմությունն Ազատության հրապարակում հավաքում է մարդկանց՝ ոչ թե նրանց տեսակետը լսելու, այլ նրանց միջոցով այլոց իր ուժը ցուցանելու համար: Ըստ այդմ, ժողովրդավարությունը վերացնելու հարցում նույնպես՝ կոնսենսուս կա այսօրվա իշխանության ու ընդդիմության միջև: Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական նոր բևեռ, որի նպատակն անկախության վերականգնումն է, ժողովրդավարության հաստատումը, քաղաքացու արժևորումը: Դարձ ի շրջանս յուր՝ անկախության հռչակումից 23 տարի հետո:



Դիտվել է՝ 1889

Մեկնաբանություններ